ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին քննարկվեցին արտադատական համակարգի ներդրման կարգավորման հետ կապված

13-02-2026
ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին քննարկվեցին արտադատական համակարգի ներդրման կարգավորման հետ կապված

Փետրվարի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվեցին արտադրական և տրանսպորտային նշանակության հողերի էներգետիկ, այդ թվում՝ համակցված վերականգնվող էներգետիկայի նպատակներով օգտագործման գործընթացի դյուրացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև e-draft հարթակում հրապարակված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նիստին մասնակցում էին նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ կառույցների ներկայացուցիչներ՝ ՀԳՀՄ խորհրդի անդամ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը և «Motive Consulting» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։

Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց գործատուների դիրքորոշումը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձավ աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրման հետ կապված մի շարք սկզբունքային հարցերին՝ ներկայացնելով համապատասխան առաջարկներ և դիտարկումներ։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ