ՓՄՁ զարգացման ենթախորհրդում քննարկվեցին աշխատանքային օրենսդրության և բիզնեսի գործունեությանն առնչվող հարցեր

16-11-2026
ՓՄՁ զարգացման ենթախորհրդում քննարկվեցին աշխատանքային օրենսդրության և բիզնեսի գործունեությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվեցին գործարար միջավայրի բարելավմանն ուղղված երկու օրակարգային հարց՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված «Ծնողական ժամի» կարգավորումների կիրառման հետևանքով առաջացող խնդիրները և բիզնեսից բիզնես (B2B) ապրանքների առաքում իրականացնող տնտեսավարողների համար բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների կայանման հետ կապված դժվարությունները։

Նիստին մասնակից Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը անդրադարձավ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 207.1-ին հոդվածով սահմանված «ծնողական ժամի» կարգավորումների կիրառման և գործնականում հնարավոր խնդիրներին։

Քննարկվեցին նաև բիզնեսից բիզնեսին (B2B) ապրանքների առաքում իրականացնող տնտեսավարողների բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների կայանման և դրա հետ կապված իրավակարգավորումների հարցերը, որոնց վերաբերյալ Սերգեյ Ներսեյանը ներկայացրեց առաջարկներ՝ ուղղված գործող կարգավորումների բարելավմանը և տնտեսավարողների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Ընդգծվեց նաև նախատեսվող փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առաջ տնտեսավարողներին բավարար ժամանակ տրամադրելու անհրաժեշտությունը՝ նոր պահանջներին նախապատրաստվելու և դրանց սահուն կիրառումն ապահովելու նպատակով։ 

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հավաքագրել խորհրդի անդամների կարծիքներն ու առաջարկությունները և փոխանցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած օրենսդրական փաթեթի վերաբերյալ նախարարության դիրքորոշման ձևավորման ընթացքում դրանք դիտարկելու նպատակով։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ