Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ հերթական քննարկումը
Փետրվարի 4-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ շահագրգիռ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածը ներկայացնող միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական քննարկումը:
Քննարկմանը մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։

Համաձայն տարեվերջին ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ կատարվեց այս ուղղությամբ արձանագրվող հիմնական խնդիրներին և դրանց հասցեագրման նպատակով հնարավոր լուծումներին: Մասնավորապես՝ պատասխանատու գերատեսչությունների կողմից ներկայացվեցին հարկային հարցերով Քննչական կոմիտե ուղարկվող հաղորդումների հիմնավորվածության, ինչպես նաև դրանց մեծաքանակության արդյունքում քրեական վարույթների ժամանակատարության խնդիրների կարգավորման ուղղությամբ հնարավոր անելիքները: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև քրեական վարույթներով հարկային պարտավորությունների կատարման նպատակով կիրառվող միջոցների համարժեքության ապահովման, ինչպես նաև հարուցված քրեական վարույթների շրջանակում տնտեսավարողներին առաջադրվող ապահովման միջոցների ծախսատարության կրճատման անհրաժեշտությանը:
ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանն անդրադարձավ մասնավոր հատվածի կողմից ներկայացված մի շարք կարևոր դիտարկումներին՝ մասնավորապես ընդգծելով քրեական վարույթների շրջանակում տվյալների առգրավման գործընթացին։ Նա նշեց, որ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ տեղեկատվական կրիչները տնտեսավարողներից առգրավվում են և չեն վերադարձվում մինչև մեկ տարի ժամկետում, ինչի հետևանքով լրջորեն տուժում է բիզնեսի բնականոն գործունեությունը։ Այս առումով նա կարևորեց գործընթացի հստակ կանոնակարգումը և հորդորեց սահմանել հստակ ժամկետներ, ինչպես նաև առգրավումն իրականացնել առավել համաչափ մեխանիզմներով՝ սեղմ ժամկետներում վերադարձի կամ պատճենահանման միջոցով, ինչպես նաև խափանման միջոցներում ավելացնել վարչական հսկողությունը։

Անդրադառնալով արձանագրված խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ պետական գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկներին՝ Վ. Համբարձումյանը ողջունեց նման ձևաչափով քննարկումների իրականացումը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացված տեղեկանքը, որով արդեն նախատեսվում է իրականացնել փոփոխություններ Քրեական օրենսգրքում։
Հանդիպման ավարտին մասնակիցները վերահաստատեցին այս ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների շուրջ քննարկումները շարունակելու պատրաստակամությունը՝ առաջիկայում դրանք ամփոփելու և անհրաժեշտ գործընթացներն իրականացնելու նպատակով։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: