Քննարկում Ծնողական ժամի կիրառման խնդիրների վերաբերյալ

01-10-2026
Քննարկում Ծնողական ժամի կիրառման խնդիրների վերաբերյալ

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի հետ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքով սահմանված Ծնողական ժամին վերաբերող կարգավորումների վերաբերյալ, որին մասնակցեց նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ Սերգեյ Ներսեսյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Ծնողական ժամի վերաբերյալ կարգավորումների կիրառման արդյունքում առաջացող խնդրահարույց իրավիճակներին, ինչպես նաև դրանց գործնական կիրառման ընթացքում առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին։

Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթների հետ կապված գործատուների կողմից արձանագրվող խնդիրները և առաջարկեց Ծնողական ժամի կիրառման հարցում որոշակի ճկունություն ապահովել՝ համապատասխան որոշումները թողնելով գործատուի հայեցողությանը՝ հաշվի առնելով աշխատավայրի և աշխատանքային գործընթացի առանձնահատկությունները։

Քննարկման արդյունքում որոշվեց բարձրացված խնդիրները ներկայացնել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի առաջիկա նիստի ընթացքում՝ դրանց հնարավոր լուծումների հետագա քննարկման նպատակով։

 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ