Քննարկվեց Հանքագործների և մետալուրգների միության անդամակցման հարցը ՀԳՀՄ-ին
.jpg?token=98cd511e03130a0f3c7b3e91472c98f1)
Փետրվարի 14-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միության նախագահ Վարդան Ջհանյանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում, որի նպատակն էր անդամակցության շրջանակներում հաստատել երկկողմանի սերտ համագործակցություն երկու միությունների միջև։
Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և մի շարք այլ պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, ով տեղեկացրեց, որ հրավիրվել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամակցությամբ հիմնադրված «Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միության» առաջին ընդհանուր ժողով, որի օրակարգում ներառված է Հանքագործների և մետալուրգների միության անդամակցման հարցը Հայաստանի գործատուների հանրապետական միությանը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց Միության որդեգրած քաղաքականությունը, որն ուղղված է տարբեր հարթակներում գործատուների շահերի պաշտպանությանը։
Ելույթ ունեցան նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ովքեր խրախուսեցին երկկողմանի փոխգործակցությանն ուղղված այս նախաձեռնությունը` կարևորելով մի կողմից Հայաստանի գործատուների հանրապետական միության առանցքային նշանակությունը` որպես սոցիալական գործընկեր, և մյուս կողմից` Հանքագործների և մետալուրգների միության արժեքավոր դերակատարումը մեր երկրի ռազմավարական նշանակություն ունեցող հանքարյունաբերության ոլորտի կառույցները միավորելու և ՀՀ տնտեսության զարգացման մեջ ներդրում ունենալու գործում։
Մոսկվայից հանդիպմանն առցանց ձևաչափով միացել էր նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Աշխատանքի միջազգային կազմակերպության Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը, ով ներկայացրեց ՀԳՀՄ–ին անդամակցելու առավելություններն ու ուժեղ կողմերը` ընդգծելով, որ Միության անմիջական ներգրավվածությամբ ու ակտիվ դերակատարմամբ հնարավոր է լուծել գործատուներին հուզող խնդրահարույց հարցերը։
Հանդիպմանը հրավիրված ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանն էլ իր ողջույնի խոսքում հատուկ անդրադարձ կատարեց Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատանքի բնագավառում միջազգային կոնվենցիաներին և հանձնարարականներին, որոնք կարգավորում են աշխատանքային հարաբերությունները և խրախուսում ազգային մակարդակով պետական իշխանությունների, գործատուների ու աշխատողների կազմակերպությունների միջև եռակողմ գործընկերության ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը։
Հանդիպմանը մասնակից պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները նույնպես իրենց բարեմաղթանքները հղեցին երկու կողմերին` ընդգծելով համատեղ համագործակցության կարևորությունը պետության առաջնահերթությունների իրագործման ճանապարհին։
Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին համագործակցության շարունակականության ուղղությամբ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց ընթացք տալ Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Հանքագործների և մետալուրգների միության անդամակցման հարցին։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: