Քննարկվեց հարկային համակարգի փոփոխությունների հայեցակարգի նախագիծը
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից հասարակական խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Համլետ Սահակյանը, Վահան Սիրունյանը, խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների, միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ: Նախարարը ողջունեց հանդիպման մասնակիցներին` կարևորելով վերջիններիս ակտիվ ներգրավվածությունը ոլորտային քաղաքականությունների նախագծման և մշակման գործընթացում:
Անդրադառնալով օրակարգային հարցին` նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրեց հարկային նոր հայեցակարգը և համակարգի արդիականացման ու արդյունավետության բարձրացման ուղղությունները, մասնավորապես, անդրադարձ կատարվեց հարկային քաղաքականության հասցեականությանը, եկամուտների հայտարարագրմանը և սոցիալական ծախսերի լուծումներին, համայնքների հարկային եկամուտների հնարավորությունների ընդլայնմանը, հաշվապահական և հարկային հաշվառման աստիճանական մոտարկմանը:

Խորհրդի անդամները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը և քննարկեցին նախագծի վերաբերյալ առաջարկությունների առնչությամբ դեռևս պարզաբանման կարիք ունեցող խնդիրները: Մասնավորապես, Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց ՀԳՀՄ դիրքորոշումը հարկային նոր հայեցակարգի շրջանակում` առաջարկելով վերանայել միկրոձեռնարկատիրության հարկման շեմի բարձրացման մոտեցումը՝ հաշվի առնելով պետական եկամուտների պահպանման, հարկային հաշվառման մշակույթի շարունակականության և հարկային արտոնությունների չարաշահման ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը։ Միաժամանակ, համայնքային նոր հարկատեսակների սահմանումը պետք է հիմնված լինի ոլորտների զարգացման վրա դրանց ազդեցության գնահատման և համայնքների միջև եկամուտների անհամաչափ բաշխման կանխման մեխանիզմների վրա։
Նիստի ավարտին նախարարն ամփոփեց քննարկումների հիմնական արդյունքները, և պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա նիստի օրակարգի և բովանդակային հիմնական ուղղությունների վերաբերյալ:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: