Քննարկվեց «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությունները
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված աշխատանքային քննարկում` «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագծի վերաբերյալ։


Քննարկման շրջանակներում ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը և գրասենյակի կազմակերպաիրավական բաժնի պետ Տաթևիկ Մովսիսյանը ներկայացրին «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծի և հարակից նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական հայեցակարգային մոտեցումներն ու կոլեկտիվ կառավարման և իրավունքների պաշտպանության մեխանիզմները։
Մասնակիցներն հնարավորություն ունեցան հանդես գալ ելույթներով և քննարկել առաջարկվող փոփոխությունների իրավական ու գործնական ազդեցությունը:
Աշխատանքային քննարկմանը մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ինչպես նաև Միության մի շարք այլ անդամներ, ովքեր ներկայացրին իրենց դիտարկումներն ու առարկություններն օրենքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ։

Մասնավորապես Վահագն Համբարձումյանն ընդգծեց, որ օրենսդրության ազդեցության մանրամասն գնահատում դեռ չի կատարվել, և նվազագույն վճարների շեմերը պետք է ենթարկվեն խորը վերլուծության՝ հատկապես այն տեսանկյունից, թե ինչպես են դրանք ձևավորվելու հեղինակային իրավունքների համար։ Նա անդրադարձավ նաև իրավունքի խախտման դեպքում պատասխանատվության մեխանիզմներին և առաջարկեց վերանայել նախագծի այն դրույթները, որոնք կարող են լրացուցիչ ֆինանսական բեռ դառնալ բիզնեսի համար։
Քննարկման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն մինչև մարտի 10-ը հավաքագրել բոլոր առաջարկները՝ օրենքի նախագիծը բարելավելու նպատակով:


ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: