Քննարկվեցին արդարադատության ոլորտի բարեփոխումները
Հունիսի 11-ին տեղի ունեցավ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարեց Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով Արդարադատության նախարարության կողմից նախատեսված միջոցառումները և ոլորտային բարեփոխումների հիմնական ուղղությունները։
Նախարարի տեղակալը ներկայացրեց, մասնավորապես, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում նախատեսվող բարեփոխումները՝ անդրադառնալով դրանց հիմնական ուղղություններին և ակնկալվող արդյունքներին։ Քննարկվեց նաև փորձաքննությունների իրականացման համակարգի բարեփոխման հարցը, որի շրջանակում նախատեսվում է օրենսդրական կարգավորումների միջոցով հստակեցնել փորձաքննությունների իրականացման ժամկետները։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ներկայացված բարեփոխումների վերաբերյալ։
Հայաստանի գործատուների հանրապետական միությունից նիստին մասնակցեց ՀԳՀՄ խորհրդի անդամ Արթուր Հովհաննիսյանը, ով, մասնավորապես, անդրադարձավ փորձաքննությունների սահմանված ժամկետներին և լուծումներին, որոնք նախատեսվում են գործընթացի արդյունավետությունն ու կանխատեսելիությունն ապահովելու նպատակով` ընդգծելով, որ դրանց երկարատև ընթացքը կարող է հանգեցնել դատական գործերի ձգձգման։ Տեղեկացվեց, որ նախատեսվող կարգավորումների մշակմանը նախորդելու է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա էլ կսահմանվեն հետագա քայլերը։
Քննարկումների այս փուլը կշարունակվի նաև հաջորդ նիստերի ընթացքում՝ օրակարգում ներառված ուղղություններն առավել մանրամասն ներկայացնելու և քննարկելու նպատակով։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: