Քննարկվեցին ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտի առաջնահերթությունները
Հուլիսի 30-ին կայացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նախարար Դավիթ Խուդաթյանը ողջունեց մասնակիցներին՝ մաղթելով կառուցողական քննարկում։
Նիստին մասնակցում էին հասարակական խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտային փորձագետներ։ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ներկայացնում էին Նունիկ Մանուկյանը և Ռուբեն Հակոբյանը։
Նիստի ընթացքում զեկույցներ ներկայացվեցին «Ասբեստից տանիքների փոխարինման «Առողջ տանիք» ծրագրի» նախագծի, էներգետիկայի, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության բնագավառներում իրականացվող աշխատանքների և զարգացման հեռանկարների, ինչպես նաև հանրապետության տարածքում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման և ընթացիկ վիճակի վերաբերյալ։
Ի թիվս օրակարգային հարցերի՝ Միության ներկայացուցիչ Նունիկ Մանուկյանը ներկայացրեց դիտարկումներ այն պահանջի վերաբերյալ, համաձայն որի՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ծառայություններ մատուցող կազմակերպություններից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ի լրումն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ սահմանված հաշվետվությունների, պահանջում է ներկայացնել նաև ֆինանսական հաշվետվությունների փաթեթ։ Այսօրվա գործող կարգավորումներով իրավական ակտի պահանջը չի նախատեսում, որ թե՛ կազմակերպությունը, թե՛ ԱՁ-ն պետք է ֆինանսական հաշվետվություններ ներկայացնի: Ն. Մանուկյանն առաջարկեց այդ պահանջը տնտեսավարող սուբյեկտների համար հանել, կամ եթե իրավական ակտում փոփոխությամբ կնախատեսվի ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պահանջը, նկատի ունենալ, որ ԱՁ-ները նման հաշվառում չեն վարում, թե՛ հաշվապահական հաշվառման մասին օրենքի համաձայն, և թե՛ ԱՁ-ների մասին օրենքի համաձայն։ Նախարարը դրական գնահատեց ներկայացված առաջարկը և տեղեկացրեց, որ այն կընդգրկվի հասարակական խորհրդի հաջորդ նիստի օրակարգում։
Նիստի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներն առավել համակարգված իրականացնելու նպատակով ձևավորել ոլորտային աշխատանքային խմբեր։



ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: