Քննարկվեցին ՀԳՀՄ–ԱՄԿ համագործակցության ռազմավարական ուղղությունները
2026թ. փետրվարի 25-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակի տնօրեն Միխայիլ Պուշկինին և Հայաստանում ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Միության կողմից 2025 թվականին իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները, արձանագրված առաջընթացն ու ձեռքբերումները։ Նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց Միության զարգացման ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով սոցիալական գործընկերության ամրապնդման կարևորությունը։ Այդ համատեքստում նա առանձնահատուկ կարևորեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ վերջերս ստորագրված Հանրապետական եռակողմ պայմանագիրը՝ որպես սոցիալական երկխոսության ինստիտուցիոնալ զարգացման կարևոր նախապայման։

Վահագն Համբարձումյանը նաև ներկայացրեց, որ Միությունն ընդրկվել է ՀՀ տարբեր նախարարություններին և պետական կոմիտեներին կից հասարակական խորհուրդների աշխատանքներում։ Այս լայն ներկայացվածությունը հնարավորություն է տալիս մասնակցել ոլորտային քաղաքականությունների մշակմանը, ներկայացնել բիզնես համայնքի դիրքորոշումները և նպաստել առավել հավասարակշռված ու իրատեսական լուծումների ձևավորմանը։ Նրա խոսքով՝ նման մասնակցային մեխանիզմները էականորեն մեծացնում են մասնավոր հատվածի դերակատարությունը բարեփոխումների գործընթացում և ամրապնդում պետություն–մասնավոր հատված կառուցողական գործընկերությունը։

Քննարկման առանցքային թեմաներից էին նաև տնտեսության ֆորմալացման խթանմանն ուղղված նախաձեռնությունները։ Մասնավորապես ներկայացվեց առաջիկայում ՀԳՀՄ-ի նախաձեռնութհամբ կազմակերպվող միջազգային համաժողովը, որի նպատակն է ձևավորել գործնական հարթակ պետություն–մասնավոր հատված արդյունավետ երկխոսության համար և գտնել ֆորմալ տնտեսության խթանմանն ուղղված կիրառելի ու արդյունքահեն լուծումներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԱՄԿ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև գործատուների կարողությունների զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին։
Միխայիլ Պուշկինն ընդգծեց իրականացվող ծրագրերի գործնական ազդեցության մեծացման և գործատուների առավել լայն ներգրավվածության կարևորությունը՝ նշելով, որ ԱՄԿ-ի համար առաջնային է, որպեսզի ծրագրերն ունենան ոչ միայն չափելի և կիրառելի արդյունքներ, այլև նպաստեն արժանապատիվ աշխատանքի և սոցիալական համերաշխության սկզբունքների կայուն և համակարգային ներդրմանը։

Քննարկմանը մասնակցող Միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, անդրադառնալով իրականացված աշխատանքներին, նշեց, որ Միությունը ոչ միայն ընդլայնել է իր ծրագրային գործունեությունը, այլև էականորեն բարձրացրել է գործատուների ներգրավվածության մակարդակը տարբեր փորձագիտական աշխատանքներում` ամրապնդելով ցանցային համագործակցությունը և ձևավորելով կայուն գործընկերային կապեր։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում՝ վերահաստատելով երկկողմ համագործակցության շարունակականության և հետագա խորացման պատրաստակամությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: