Քննարկվեցին ԼՂ-ից տեղահանված բնակչության մասնագիտական զարգացման և սոցիալ–տնտեսական ինտեգրմանն ուղղված ծրագրային ուղղությունները
.jpg?token=0deb7f9fccefc978d45fe0ae09906232)
Հուլիսի 24-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչների միջև` ի դեմս զարգացման հարցերով ավագ ղեկավար Էլենա Ֆերարիի, կենսապայմանների և տնտեսական ներգրավման հարցերով պատասխանատու Արմէն Տիրատուրեանի։ Հիշեցնենք, որ ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատն է առաջնորդել և համակարգել աշխարհում փախստականների պաշտպանությունը և նրանց խնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերը:
Հանդիպման նպատակն էր վերհանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության առկա սոցիալ–տնտեսական կարիքները և դրանց հիման վրա նախաձեռնել ծրագրեր, որոնք կապահովեն նրանց տնտեսական բարեկեցությունը և կբարելավեն կյանքի որակի սոցիալական ինտեգրման խթանման միջոցով։
ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը ներկայացրեց ՀԳՀՄ–ի կողմից իրականացվող ծրագիրը` միտված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության գործարար հմտությունների զարգացմանը, տնտեսական ներառականության ապահոհավմանն ու սոցիալ–տնտեսական ինտեգրմանը։ Լ.Ադամյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում ավարտվել են առաջին խմբի դասընթացը, որի արդյունքում մասնակիցներից շատերն արդեն ներկայացրել են սեփական բիզնես նախաձեռնությունների նախագծերը։
Համատեղ քննարկվեցին նաև այն ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր կլինի աջակցել մասնակիցներին և խթանել նրանց ձեռնարկատիրական նախագծերի ֆինանսավորումը՝ նպաստելով գաղափարների իրագործմանը գործնականում։
Քննարկման առանցքում էին նաև այնպիսի նախաձեռնությունները, որոնք կնպաստեն փախստականների կարողությունների, հմտությունների և մասնագիտական ներուժի զարգացմանը՝ ապահովելով նրանց լիարժեք ներառումն ու ինտեգրումը աշխատաշուկա։
Լ.Ադամյանը ներկայացրեց մի շարք ոլորտներ և մասնագիտություններ, որոնք հատկապես պահանջված են ժամանակակից աշխատաշուկայում։ Մասնավորապես, ընդգծվեց մարդկային ռեսուրսների կառավարման, մարքեթինգի, ֆինանսական գրագիտության, գործարար հաղորդակցության, հաճախորդների սպասարկման ոլորտները։ Լ.Ադամյանն առաջարկեց ծրագրի առաջին փուլն ուղղել հենց այս կարողությունների զարգացմանը՝ նպատակ ունենալով մի կողմից աջակցել փախստականների մասնագիտական առաջընթացին, մյուս կողմից՝ նպաստել աշխատաշուկայում առկա մասնագետների պակասի լրացմանը։
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հանդիպումների շարքը՝ առաջիկայում անցնելով առավել առարկայական փուլ համատեղ ծրագրերի ձևավորման և իրականացման ուղղությամբ։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: