Քննարկվել է աշխատաժամանակի կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը
.jpg?token=8a5504a9c6ae67bca5d09a418452726d)
Մարտի 3-ին ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ պատգամավորների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում օրական աշխատաժամանակը մեկ ժամով կրճատելու վերաբերյալ օրենքի նախագծի շուրջ։
ՀՀ ԱՍՀ մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարևորեց սոցիալական գործընկեր կառույցների հետ կառուցողական քննարկումը, որը հնարավորություն է տալիս լսելու իրարամերժ կարծիքներ և քննարկման արդյունքում բարելավել օրենքի նախագիծը, որը դրվել է հանրային քննարկման, սակայն դեռ Ազգային ժողովի քննարկմանը չի ներկայացվել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նախագծի նպատակն աշխատողների արտադրողականության, աշխատունակության բարձրացումն է, աշխատանքային օրվա կտրվածքով ընտանիք-աշխատանք հարաբերակցության հավասարակշիռ բալանսավորումն է։
Միջազգային փորձի օրինակներով գործադիր մարմնի ներկայացուցիչները ներկայացրին կոնկրետ երկրների հաջողված փորձի հիման վրա հաստատված վիճակագրական և հետազոտական տվյալները, որոնք փաստում են, որ աշխատաժամանակի կրճատումը դրականորեն է ազդում աշխատողների ֆիզիկական և հոգեկան առողջության և արտադրողականության վրա։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը և ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը հիմնավորված չհամարեցին վերոնշյալ պնդումները՝ ներկայացնելով որոշ հետազոտական տվյալներ և առաջարկներ:
Վահագն Համբարձումյանն արտահայտեց միությանն անդամակցող գործատուների հավաքական և փաստահեն բացասական դիրքորոշումը՝ հիմքում ունենալով տնտեսության և գործատուների վրա հնարավոր բացասական ազդեցությունը։
Վ.Համբարձումյանն առաջարկեց կամընտրության հնարավորություն տալ` թողնելով աշխատաժամանակի կարգավորումը որոշ մասնավոր հատվածի գործատուների հայեցողությանը` դրանով իսկ ապահովելով մրցակցությունն ու որոշ մասնագիտությունների գրավչությունը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: