ՀԳՀՄ Համաժողովին ներկայացվեց Միության 16 տարիների ձեռքբերումները և հիմնադրվեց «Նորարարություն, կանաչ տնտեսություն և թվայնացում» գործատուների ճյուղային նոր միություն

17-01-2024
ՀԳՀՄ Համաժողովին ներկայացվեց Միության 16 տարիների ձեռքբերումները և հիմնադրվեց  «Նորարարություն, կանաչ տնտեսություն և թվայնացում» գործատուների ճյուղային նոր միություն

2024թ․ հունվարի 17-ին ՀԳՀՄ-ն իրականացրեց Համաժողով, որի շրջանակում ներկայացվեցին ՀԳՀՄ  գործունեության 16 տարիների հիմնական ձեռքբերումները, ՀԳՀՄ ջատագովման մոտ 40 ուղղությունները, հիմնադրվեց ՀԳՀՄ նոր ճյուղային միություն՝ «Նորարարություն, կանաչ տնտեսություն և թվայնացում», որի նպատակն է՝ խթանել երկխոսությունը կանաչ տնտեսության և թվայնացման բնագավառներում, ինչպես նաև տնտեսության մեջ բարձր տեխնոլոգիական արտադրանքների և նորարարության կիրառումը։

Համաժողովին մասնակցում էին շուրջ 45 անձինք պետական գերատեսչություններից (ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, ԲՏԱ նախարարություն, Ներդրումների աջակցման կենտրոն), գործատուներ, ոլորտային փորձագետներ, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ և այլն։

ՀԳՀՄ նախագահ Գ․ Մակարյանը ներկայացրեց ՀԳՀՄ 16 տարիների փորձառության հիման վրա սոցիալ-տնտեսական բնագավառում առկա խնդիրների հաղթահարման առաջարկություններ, ինչպես նաև ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման փաթեթային մոդելը։ Նա նաև ներկայացրեց միջազգային զարգացումները ԲՏԱ և կանաչ տնտեսության բնագավառներում, և ՀՀ համար ԲՏԱ զարգացման համար առաջնահերթ ուղղությունները։

ՀԳՀՄ փոխնախագահ Ս․ Չիբուխչյանը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից ընդունած կարևոր ռազմավարությունները կանաչ տնտեսության և թվայնացման բնագավառում, ինչպես նաև նորարարական տնտեսության կարևոր նպատակները ՀՀ համար, կրթության դերը և բարենպաստ իրավական դաշտի ձևավորման ուղղությունները։

Համաժողովը նաև նպատակ ուներ խթանելու ՀԳՀՄ կարողությունների զարգացումը։ Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան ՀԳՀՄ գործընկերները, և տեղի ունեցան ակտիվ քննարկումներ կանաչ տնտեսության և թվայնացման ոլորտի խնդիրների և լուծումների, ինչպես նաև նոր ճյուղային միության նպատակների և նրա գործառույթների վերաբերյալ։

Համաժողովն իրականացվել է ԱՄՆ «Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն» (CIPE) աջակցությամբ։ 

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ