Սեմինար ՀԳՀՄ անդամների համար` ուղղված մրցունակ բիզնեսի կառուցմանը

23-07-2025
Սեմինար ՀԳՀՄ անդամների համար` ուղղված մրցունակ բիզնեսի կառուցմանը

Հուլիսի 22-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության և ՀԳՀՄ անդամ «Մադամ» գործարար կանանց ակումբի համատեղ նախաձեռնությամբ «BrandOn» ընկերությունում տեղի ունեցավ սեմինար` ուղղված բրենդինգի և մարքեթինգի առանձնահատկությունների բացահայտմանը։

Սեմինարի մասնակիցներին ողջունեց ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով ընդգծեց նմանատիպ սեմինարների կազմակերպման միջոցով ՀԳՀՄ անդամների միջև մասնագիտական գիտելիքների փոխանցման և փորձի փոխանակման կարևորությունը, քանի որ ժամանակակից բիզնես միջավայրը պահանջում է գործարարից շարունակաբար զինվել  նոր գիտելիքներով ու գործնական հմտություններով՝ շուկայում մրցունակ մնալու և բիզնեսի կայուն զարգացումն ապահովելու համար։

Մասնակիցներին ողջունեց նաև «Մադամ» գործարար կանանց ակումբի նախագահ Տաթև Բեյբությանը, ով նշեց, որ ներկայումս բրենդինգն ու մարքեթինգային ճիշտ ռազմավարությունների կիրառումը դարձել են բիզնեսի համար կենսական անհրաժեշտություն՝ նպաստելով ոչ միայն ընկերությունների տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը, այլև տնտեսական արդյունքների ամրապնդմանը։ Տ. Բեյբությանը ներկայացրեց սեմինարի խոսնակ «BrandOn» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Արզումանյանին, ով ունի շուրջ 15 տարվա փորձ մրցունակ բրենդներ ստեղծելու և մարքեթինգային ռազմավարություն մշակելու ոլորտում։

Սեմինարի ընթացքում Արման Արզումանյանն անդրադարձավ բրենդինգի հիմնարար սկզբունքներին, հայկական շուկայում հաջողակ բրենդի կառուցման նրբություններին, բրենդի և հաճախորդների միջև էմոցիոնալ կապի ստեղծման կարևորությանը, ինչպես նաև նշեց այն գործոնները, որոնք բրենդին դարձնում են ազդեցիկ ու հիշվող։ Սեմինարը ընթացավ ինտերակտիվ ձևաչափով՝ մասնակիցների ակտիվ հարցուպատասխանով և քննարկումներով։

Հանդիպման ավարտին ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը շնորհակալություն հայտնեց Արման Արզումանյանին՝ բազմաբովանդակ և հագեցած սեմինարի համար և նշեց, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու՝ հիմնված ՀԳՀՄ անդամների կարիքների և հետաքրքրությունների վրա՝ նպաստելով նրանց կարողությունների զարգացմանը և գործնական արդյունքներին ուղղված մասնագիտական աջակցության տրամադրմանը։

«Մադամ» գործարար կանանց ակումբի նախագահ Տաթև Բեյբությանը նույնպես իր երախտագիտությունը հայտնեց Միությանը գործարար միջավայրի կատարելագործմանը նպաստող արդյունավետ նախաձեռնությունների իրագործման և համագործակցության պատրաստակամության համար։

Հուլիսի 22-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության և ՀԳՀՄ անդամ «Մադամ» գործարար կանանց ակումբի համատեղ նախաձեռնությամբ «BrandOn» ընկերությունում տեղի ունեցավ սեմինար` ուղղված բրենդինգի և մարքեթինգի առանձնահատկությունների բացահայտմանը։

Սեմինարի մասնակիցներին ողջունեց ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով ընդգծեց նմանատիպ սեմինարների կազմակերպման միջոցով ՀԳՀՄ անդամների միջև մասնագիտական գիտելիքների փոխանցման և փորձի փոխանակման կարևորությունը, քանի որ ժամանակակից բիզնես միջավայրը պահանջում է գործարարից շարունակաբար զինվել  նոր գիտելիքներով ու գործնական հմտություններով՝ շուկայում մրցունակ մնալու և բիզնեսի կայուն զարգացումն ապահովելու համար։

Մասնակիցներին ողջունեց նաև նաև «Մադամ» գործարար կանանց ակումբի նախագահ Տաթև Բեյբությանը, ով նշեց, որ ներկայումս բրենդինգն ու մարքեթինգային ճիշտ ռազմավարությունների կիրառումը դարձել են բիզնեսի համար կենսական անհրաժեշտություն՝ նպաստելով ոչ միայն ընկերությունների տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը, այլև տնտեսական արդյունքների ամրապնդմանը։ Տ. Բեյբությանը ներկայացրեց սեմինարի խոսնակ «BrandOn» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Արզումանյանին, ով ունի շուրջ 15 տարվա փորձ մրցունակ բրենդներ ստեղծելու և մարքեթինգային ռազմավարություն մշակելու ոլորտում։

Սեմինարի ընթացքում Արման Արզումանյանն անդրադարձավ բրենդինգի հիմնարար սկզբունքներին, հայկական շուկայում հաջողակ բրենդի կառուցման նրբություններին, բրենդի և հաճախորդների միջև էմոցիոնալ կապի ստեղծման կարևորությանը, ինչպես նաև նշեց այն գործոնները, որոնք բրենդին դարձնում են ազդեցիկ ու հիշվող։ Սեմինարը ընթացավ ինտերակտիվ ձևաչափով՝ մասնակիցների ակտիվ հարցուպատասխանով և քննարկումներով։

Հանդիպման ավարտին ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը շնորհակալություն հայտնեց Արման Արզումանյանին՝ բազմաբովանդակ և հագեցած սեմինարի համար և նշեց, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու՝ հիմնված ՀԳՀՄ անդամների կարիքների և հետաքրքրությունների վրա՝ նպաստելով նրանց կարողությունների զարգացմանը և գործնական արդյունքներին ուղղված մասնագիտական աջակցության տրամադրմանը։

«Մադամ» գործարար կանանց ակումբի նախագահ Տաթև Բեյբությանը նույնպես իր երախտագիտությունը հայտնեց Միությանը գործարար միջավայրի կատարելագործմանը նպաստող արդյունավետ նախաձեռնությունների իրագործման և համագործակցության պատրաստակամության համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ