Սեպտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

24-09-2026
Սեպտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

Սեպտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ, որին որպես Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամ մասնակցեց Միհրան Թադևոսյանը։

Նիստի ընթացքում քննարկվեցին առևտրային ցանցերի կողմից մատակարարներին վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկները՝ վճարման ժամկետների պահպանման վերաբերյալ պարբերական հաշվետվողականության համակարգի ներդրման, ինչպես նաև պատասխանատվության համար հիմք հանդիսացող կետանցի ժամկետային ու գումարային շեմերի վերանայման վերաբերյալ։
Միհրան Թադևոսյանը ներկայացրեց ՀԳՀՄ-ի դրական դիրքորոշումը օրակարգային հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով մատակարարների վճարումների ժամկետների պահպանման կարևորությունը և ներկայացնելով վճարման ժամկետների կրճատմանն ուղղված առաջարկներ։

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև տեղական արտադրանքի սպառման և առաջխաղացման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված առաջարկներ, որոնց նպատակն է աջակցել տեղական ՓՄՁ-ներին խոշոր առևտրային ցանցեր մուտք գործելու հարցում և նպաստել հայրենական արտադրանքի նկատմամբ պահանջարկի ձևավորմանը։ ՀԳՀՄ-ն կարևորում է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի ձևաչափով ոլորտային քննարկումներին մասնակցությունը՝ ներկայացնելով գործատուների և բիզնեսի շահերը և նպաստելով գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների քննարկմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ