Ստորագրվեց համագործակցության հուշագիր Միության և UCOM-ի միջև
Նոյեմբերի 2-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության և UCOM ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր` ի դեմս ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանի և UCOM-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի։
Կողմերը կարևորեցին գործընկերության դերը կայուն և մրցունակ ձեռնարկատիրության զարգացման, գործատուների մրցունակության բարձրացման և նրանց շահերի պաշտպանության գործում։

UCOM-ի անդամակցությունը Միությանը և երկկողմ համագործակցությունը հիմք են ստեղծում գործարար հատվածի կարիքներին միտված համատեղ նախաձեռնությունների իրականացման համար՝ միավորելով Միության գործատուների շահերի պաշտպանության, նրանց խնդիրների բարձրաձայնման և պետական կառույցների հետ երկխոսության խթանման փորձը UCOM-ի կորպորատիվ կառավարման փորձի և տեխնոլոգիական ու թվային լուծումների ներուժի հետ։
Համագործակցության առանցքային ուղղություններից են նաև բիզնեսի թվային փոխակերպումը, տեխնոլոգիական նորարարությունների ներդրումը, մարդկային կապիտալի զարգացումը, երիտասարդների թվային հմտությունների կատարելագործումը և կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը։
Անդրադառնալով երկկողմ համագործակցության նշանակությանը` Միության նախագահ Վահագն Համբարձումյանն ընդգծեց, որ այն փոխադարձ արժեք կստեղծի՝ նպաստելով ինչպես UCOM-ի շահերի ներկայացմանը պետություն–մասնավոր հատված երկխոսության հարթակներում և ոլորտային քննարկումներում, այնպես էլ գործարար համայնքի հետ փոխգործակցությանը՝ հնարավորություն ստեղծելով բացահայտել բիզնեսի կարիքներն ու զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև ընկերության տեխնոլոգիական և թվային լուծումները ներկայացնելու գործարար շրջանակներին։ Միության նախագահը շեշտեց, որ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև կրթական հաստատությունների հետ համագործակցության զարգացմանը՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման խթանման, երիտասարդների գործնական և թվային հմտությունների կատարելագործման ու կրթական ծրագրերը աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին ներդաշնակեցնելու ուղղությամբ։
UCOM ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարևորեց Միության հետ համագործակցության զարգացումը՝ նշելով, որ ընկերությունը պատրաստ է իր տեխնոլոգիական փորձն ու հնարավորություններն ուղղել գործատուների իրական կարիքներին համապատասխան լուծումների մշակմանն ու կրթության և բիզնեսի միջև կապի ամրապնդմանը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է փորձի փոխանակում, համատեղ սեմինարների, տեղեկատվական հանդիպումների և գործարար քննարկումների կազմակերպում, ինչպես նաև երիտասարդների կրթության, թվային հմտությունների զարգացման և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նախաձեռնությունների իրականացում։

Այսպիսով, ՀԳՀՄ-ի և UCOM-ի համագործակցությունը միտված է ամրապնդելու բիզնես–տեխնոլոգիա–կրթություն համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանի գործարար միջավայրի արդիականացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը և Հայաստանի տնտեսության կայուն ու մրցունակ զարգացմանը։
https://www.youtube.com/watch?v=j1vGkl1LEBE
https://abnews.am/post/a-memorandum-of-cooperation-has-been-signed
http://ucom.am/news/ucom-and-republican-union-of-employers-of-armenia-sign-cooperation-memorandum
















ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: