Տեղի ունեցավ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված առցանց դասընթաց՝ նվիրված Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) գործադիր մարմնի և Խորհրդի անդամների դերակատարության բարձրացմանն ու կարողությունների զարգացմանը

19-07-2024
Տեղի ունեցավ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված առցանց դասընթաց՝ նվիրված Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) գործադիր մարմնի և Խորհրդի անդամների դերակատարության բարձրացմանն ու կարողությունների զարգացմանը

2024 թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցավ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված առցանց դասընթաց՝ նվիրված Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) գործադիր մարմնի և Խորհրդի անդամների դերակատարության բարձրացմանն ու կարողությունների զարգացմանը՝ ի նպաստ ՀԳՀՄ արդյունավետ գործունեության:
Առցանց դասընթացին մասնակցում էին ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը, Խորհրդի անդամները և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը:
Վեբինարի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր կազմակերպության ռազմավարական ուղղությունների վերաբերյալ, ուրվագծվեցին Միության առաջնահերթությունները՝ որպես գործարար աշխարհի համահավաք ներկայացուցչական կառույց, հստակեցվեցին գործադիր մարմնի և Խորհրդի անդամների գործառույթները, ինչպես նաև քննարկվեցին ԱՄԿ-ի հետ սերտ համագործակցության շրջանակներում առաջիկա անելիքները:

Դասընթացը վարում էին Աշխատանքի Միջազգային Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի գործատուների գործունեության գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուրովիչը և ԱՄԿ Միջազգային ուսումնական կենտրոնում ծրագրի ավագ մասնագետ Պաոլո Սալվայը, ովքեր մանրամասն ներկայացրին քննարկվող թեմաները՝ արդյունավետ կերպով ընդգրկելով բոլոր հարցերի ամբողջական և բազմակողմանի դրույթները:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ