Տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

25-03-2026
Տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Մարտի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեցին խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրավիրյալ մասնակիցներ։

Նիստի օրակարգի շրջանակում քննարկվեցին գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման գործընթացին առնչվող խախտումների քննության ընթացքում միատեսակ մոտեցումների կիրառմանն ուղղված հարցեր, ինչպես նաև ընտրական գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանն առնչվող մի շարք խնդիրներ։

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով ներկայացրեց իր դիտարկումները օրակարգային հարցերի վերաբերյալ։

Նյութի աղբյուրը`

https://www.primeminister.am/.../Prime-Minister-Nikol.../

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ