Տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

25-12-2025
Տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրյալ մասնակիցներ:

Նիստին մասնակցեց նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով 2025թ.-ի նոյեմբերի 20-ից հանդիսանում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ։

Օրակարգային հարցերի շրջանակում Արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Սրբուհի Գալյանը ներկայացրեց նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը: Անդրադարձ կատարվեց կուսակցությունների ֆինանսավորման համակարգին, կուսակցությունների հաշվետվողականության, թափանցիկության ապահովմանը, իրավական պատասխանատվության միջոցներին, կուսակցություններում բարեվարքության մեխանիզմներին և մի շարք այլ հարցերին։ Քննարկվեցին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերը և դրանցով առաջարկվող փոփոխությունները: Խորհրդի նիստի մասնակիցները հանդես եկան իրենց դիտարկումներով և առաջարկություններով։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ