Տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների նոր ազգային դասակարգչի ներդրման գործընթացի շրջանակում առկա հարցերի քննարկմանը

20-03-2026
Տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների նոր ազգային դասակարգչի ներդրման գործընթացի շրջանակում առկա հարցերի քննարկմանը

Մարտի 20-ին Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում (National Institute of Labour and Social Research) տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների նոր ազգային դասակարգչի ներդրման գործընթացի շրջանակում առկա հարցերի քննարկմանը (իրավական ակտի հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/222121/print/act

Հանդիպման նպատակն էր մասնագիտական երկխոսության միջոցով քննարկել դասակարգչի կիրարկման հետ կապված մոտեցումները և ձևավորել առաջարկներ իրավական ակտի հետագա կատարելագործման համար։

Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը, տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանը, ինչպես նաև Միության փորձագետներ Սիրանուշ Ներսիսյանը և Հասմիկ Իգիթխանյանը։

Քննարկման ընթացքում Միության նախագահն ու փորձագետները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները դասակարգչի կիրարկման ուղղությամբ։

Արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել համատեղ համագործակցությունը և ներկայացնել առաջարկներ իրավական ակտում փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում Ռուբեն Սարգսյանին և Գառնիկ Նալբանդյանին արդյունավետ համագործակցության և բովանդակային քննարկման համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ