Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի արտահերթ նիստը

25-05-2024
Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի արտահերթ նիստը

2024թ․ մայիսի 25-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (այսուհետ` Միություն) նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Միության Խորհրդի 3-րդ արտահերթ նիստը, որի օրակարգային հարցերն էին՝
1. Միության Խորհրդի անդամների ներկայացում և ծանոթացում,
2. Միության նախագահի տեղակալի ներկայացում,
3. Միության ռազմավարության, ծրագրերի և անելիքների քննարկում,
4. Խորհրդի անդամների գործառույթների քննարկում,
5. Այլ հարցեր։

Նիստին առկա ձևաչափով մասնակցում էին Միության Խորհրդի 18 անդամներից 15 անդամ։
Խորհրդի անդամները ծանոթացան միմյանց հետ, ներկայացրին իրենց աշխատանքային փորձը և ուղին։
Անցնելով օրակարգի 2-րդ հարցին` Միության նախագահ Վահագն Համբարձումյանը նշեց, որ նախագահի տեղակալի նշանակումը Միության կանոնադրությամբ սահմանված է նախագահի կողմից, և Խորհրդին ներկայացրեց նախագահի տեղակալ Ավետիս Ավետիսյանին։

Օրակարգի 3-րդ հարցի շրջանակներում իրականացվեց Միության ռազմավարական ուղղությունների նախաքննարկում։ Նախօրոք սահմանվեցին որոշ թիրախային ուղղություններ, սակայն Խորհրդի անդամներն առաջարկեցին տրամադրել ժամանակ` նախանշված ռազմավարական ուղղություններն ուսումնասիրելու և առաջիկա Խորհրդի նիստում իրենց առաջարկներով հանդես գալու և համատեղ վերջնական ռազմավարական ուղղություններ մշակելու համար։ Նրանք նաև նշեցին, որ ռազմավարական ուղղությունները հստակեցնելուց հետո արդեն կարող են աշխատել ռազմավարության փաստաթղթի վրա:

Անդրադառնալով օրակարգի 4-րդ հարցին` խորհրդի անդամները առաջարկեցին ռազմավարական ուղղությունների վերջնական հստակեցումից և ըստ այդմ ռազմավարության մշակումից հետո յուրաքանչյուրը ներկայացնի իր կողմից իրականացվելիք գործառույթները։
Ամփոփելով օրակարգային բոլոր հարցերը` Խորհրդի նիստն ավարտեց իր աշխատանքները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ