Տեղի ունեցավ ՀԳՀՄ Երրորդ արտահերթ համագումարը
2024թ․ մայիսի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (այսուհետ` Միություն) Երրորդ արտահերթ համագումարը, որի օրակարգային հիմնական հարցերն էին՝
- Միության նախագահի, Խորհրդի կազմի և վերստուգիչ հանձնաժողովի փոփոխությունները,
- Միության կանոնադրության փոփոխությունը,
- Նոր անդամագրված կազմակերպությունների ներկայացումը,
- Նորընտիր նախագահի թեկնածուի տեսլականի ներկայացումը Միության հետագա զարգացման վերաբերյալ։
Համագումարին մասնակցում էին 152 պատվիրակներից 136-ը, ովքեր բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։
Միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրեց Միության 41 հիմնական գործառույթները և 16 տարիների գործունեության ընթացքում առանցքային ձեռքբերումները։ Գ․ Մակարյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին երկար տարիների պտղաբեր և արդյունավետ համագործակցության համար և հայտարարեց իր նախագահության ավարտի մասին։
Համագումարի ընթացքում առաջադրվեց Միության նոր նախագահի թեկնածու՝ Վահագն Համբարձումյանը, ով ներկայացրեց իր տեսլականը Միության հետագա զարգացման վերաբերյալ, ռազմավարական քայլերը, առաջիկա նախաձեռնությունները, կրթական բաղադրիչի ներդրման կարևորությունը, ինչպես նաև Միության անդամների միջև փորձի փոխանակման ծրագրերը։ Վահագն Համբարձումյանը ընդգծեց նաև Միության կազմում փորձագիտական հանձնաժողովի կազմավորման անհրաժեշտությունը։ Ներկայացվեցին նաև Միությանը նոր անդամագրված թվով հարյուր կազմակերպությունները։
Համագումարի պատվիրակները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին Վահագն Համբարձումյանի թեկնածությանը և նրան ընտրեցին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ։
Միաձայն կողմ քվեարկությամբ ընտրվեց նաև Միության Խորհրդի նոր կազմը և Վերստուգիչ հանձնաժողը։
Խորհրդի նոր կազմ.
- Վահագն Համբարձումյան` «Հայաստանի հաշվապահների ասոցիացիա» ՀԿ
- Վարդան Մարության` «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ
- Գուրգեն Գրիգորյան` «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ
- Ռազմիկ Խաչատուրյան` «Լայթ-Գրուպ» ՓԲԸ
- Մհեր Մաթևոսյան` «Բիզնես բրոք» ՍՊԸ
- Արմեն Մարտիրոսյան` «Պետգնումների կենտրոն» ՍՊԸ
- Արսեն Բազիկյան` «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ
- Խորեն Քերոբյան` «Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ
- Աննա Ավետիսյան` «Աուդիտ Արմենիա» ՓԲԸ
- Սողոմոն Միրզոյան` «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ
- Միհրան Թադևոսյան` «Հաշվապահների աջակցման կենտրոն» ՍՊԸ
- Ավետիս Ավետիսյան` «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» ՀԿ
- Գառնիկ Հովհաննիսյան` «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ
- Ծաղկանուշ Միրզոյան` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ
- Մարիա Խախամյան` «Փոքրիկ Իշխան» ՍՊԸ
- Շավարշ Կարապետյան` «Կարապպ» ՍՊԸ
- Արթուր Հովհաննիսյան` «Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ
- Աշոտ Օհանյան` Կոտայքի գործատուների տարածքային միություն
Վերստուգիչ հանձնաժողով.
- Հերմինե Թովմասյան` հանձնաժողովի նախագահ
- Նաիրա Օհանյան
- Անի Բադիկյան
Համագումարի ավարտին ելույթ ունեցան Միության գործընկերները, կիսվեցին կարծիքներով և առաջարկություններով։ Մասնակիցները շնորհավորեցին Միության նոր նախագահին, խորհրդի անդամներին, վերստուգիչ հանձնաժողովին, ինչպես նաև Միությանը նոր անդամագրված կազմակերպություններին։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: