Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 2025թ. 1-ին հերթական նիստը

15-02-2025
Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 2025թ. 1-ին հերթական նիստը

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի 2025թ.-ի առաջին հերթական նիստը։

Նիստին առկա ձևաչափով մասնակցում էին ՀԳՀՄ Խորհրդի 18 անդամներից 13-ը։

ՀԳՀՄ նախագահը Խորհրդի անդամներին ներկայացրեց ՀԳՀՄ թիմի կողմից տարբեր ուղղություններով իրականացրած աշխատանքները, այդ թվում նաև` նախօրեին «Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միություն» գործատուների միության ՀԳՀՄ-ին անդամակցման նպատակով համատեղ նախաձեռնած քննարկման արդյունքները:

Վահագն Համբարձումյանը տեղեկացրեց, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը շարունակում է համալրվել բարձր հեղինակություն ունեցող անդամներով` ներկայացնելով ՀԳՀՄ անդամության համար դիմած նոր կազմակերպություններին`

1) «Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միություն» ԳՄ
2) «Լիգլ ըլայընս» ՍՊԸ
3) «Մադամ կանանց միավորում» ՀԿ
4) «Քայլտեք» ՓԲԸ
5) «Քիսթոուն» ՍՊԸ
6) «Հայ.Բիոնիկ.Հանդ» ՍՊԸ
7) «Իրամեդիքլ գրուպ» ՓԲԸ

«Լիգլ ըլայընս» ՍՊԸ-ի նախագահ Կարեն Զադոյանն ու «Մադամ կանանց միավորում» ՀԿ-ի նախագահ Տաթև Բեյբությանը Խորհրդի նիստին միացել էին առցանց ձևաչափով, ովքեր իրենց պատրաստակամությունը հայտնեցին ակտիվ ներգրավվելու ՀԳՀՄ տարբեր նախաձեռնություններում և իրենց ներդրումն ունենալու Միության առաքելություններից բխող գործողությունների իրականացման գործընթացում։

Անդրադառնալով օրակարգային մյուս հարցերին` Վահագն Համբարձումյանը ներկայացրեց «Գործատուների միության մասին» ՀՀ օրենքի նախագծի օրենսդրական բարեփոխումների ներկայիս ընթացքը, ինչպես նաև օրենքից բխող ՀԳՀՄ կանոնադրության փոփոխության և Հանրապետական Կոլեկտիվ Պայմանագրի դրույթների լրամշակման անհրաժեշտությունը։

Առանձին քննարկվեցին նաև ՀԳՀՄ անդամների ներգրավման ռազմավարությունը և ոլորտային հանձնախմբերով աշխատանքների կազմակերպումը` ուղղված Միության գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Հաշվի առնելով դիմող կազմակերպությունների բարձր հեղինակությունն ու արժեքաստեղծ գործունեությունը, ինչպես նաև ներկայացրած փաստաթղթերի արժանահավատությունը`
Վահագն Համբարձումյանը Խորհրդի կազմին առաջարկեց հաստատել նրանց անդամակցումը։

Ամփոփելով օրակարգային բոլոր հարցերը և միաձայն կողմ քվեարկելով` Խորհրդի նիստն ավարտեց իր աշխատանքները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ