Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 4-րդ արտահերթ նիստը

29-06-2024
Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 4-րդ արտահերթ նիստը

Հունիսի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (այսուհետ` Միություն) Խորհրդի 4-րդ արտահերթ նիստը։
Նիստին առկա ձևաչափով մասնակցում էին Միության Խորհրդի 18 անդամներից 12 անդամ, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին օրակարգային հարցերին։

Միության նախագահը ներկայացրեց Միության նախագահի տեղակալի թեկնածուին` Մարիա Խախամյանին և Միության գործադիր տնօրենի թեկնածուին` Լիլիթ Ադամյանին։ Ներկայացվեցին նաև տվյալ ժամանակահատվածում կատարված աշխատանքները և իրադարձությունները, ամփոփվեցին գերակա ռազմավարական ուղղությունները, քննարկվեցին 2024 թվականի երկրորդ կիսամյակի գործողությունների պլանը և ժամանակացույցը։

Ամփոփելով օրակարգային բոլոր հարցերը` Խորհրդի նիստն ավարտեց իր աշխատանքները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ