Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 5-րդ արտահերթ նիստը

14-09-2024
Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 5-րդ արտահերթ նիստը

2024թ․ սեպտեմբերի 14-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 5-րդ արտահերթ նիստը, որին առկա ձևաչափով մասնակցում էին 18 անդամներից 13-ը։

Օրակարգի առաջին հարցով Վահագն Համբարձումյանը խորհրդի կազմին ներկայացրեց ՀԳՀՄ անդամության համար դիմած նոր կազմակերպություններին` «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ, «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ, «Կլուբ Կապիտալ» գործարար միջավայրի զարգացման ՀԿ, «Հայաստանի Հանրապետության ֆրանչայզինգի ասոցիացիա» ՀԿ, «Վալան Գրուպ» ՍՊԸ, «Լինկ» ՍՊԸ, «Էլ Ֆոր» հաշվապահական կենտրոն ՍՊԸ։

Հաշվի առնելով դիմող կազմակերպությունների բարի համբավն ու արժեքաստեղծ գործունեությունը, ինչպես նաև անդամության հետ կապված փաստաթղթերի ամբողջականությունն ու արժանահավատությունը` Վահագն Համբարձումյանը Խորհրդի կազմին առաջարկեց հաստատել նրանց անդամությունը։

Այնուհետև ՀԳՀՄ նախագահը Խորհրդի անդամներին ներկայացրեց հունիսի 29-ից առ այսօր ՀԳՀՄ–ի նորաստեղծ թիմի կողմից տարբեր ուղղություններով իրականացված աշխատանքներն ու արդեն արձանագրած հաջողությունները, ինչպես նաև` մինչև 2024 թվականի ավարտը նախատեսված գործողությունների պլանն ու ժամանակացույցը։

Ամփոփելով օրակարգային հարցերը և միաձայն կողմ քվեարկելով օրակարգային բոլոր հարցերին` Խորհրդի նիստն ավարտեց իր աշխատանքները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ