Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 6-րդ արտահերթ նիստը
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 6-րդ արտահերթ նիստը։
Նիստին առկա ձևաչափով մասնակցում էին ՀԳՀՄ Խորհրդի 18 անդամներից 10-ը։
ՀԳՀՄ նախագահը Խորհրդի անդամներին ներկայացրեց սեպտեմբերի 14-ից առ այսօր ՀԳՀՄ թիմի կողմից տարբեր ուղղություններով իրականացրած աշխատանքները, վերջերս հյուրընկալած միջազգային փորձագետների և հյուրերի հետ քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և տեղեկացրեց առաջիկայում մեկնարկող մի շարք նոր ծրագրերի և նախաձեռնությունների մասին։
Օրակարգի հաջորդ հարցով Վահագն Համբարձումյանը խորհրդի կազմին ներկայացրեց ՀԳՀՄ անդամության համար դիմած նոր կազմակերպություններին`
- «Ռեգո Ինշուրանս» ԱՓԲԸ
- «Փոքր և Միջին Ձեռնարկատիրության Համագործակցության Ասոցիացիա» ՀՄ
- «Զբոսաշրջության Նորարարության և զարգացման ֆեդերացիա» ՀԿ
- «Հայաստանի Լոգիստիկ Ասոցիացիա» ՀԿ
- «Մոտիվ Քոնսալթինգ Ընդ Թրեյնինգ» ՍՊԸ
- «Խախամյան Հերիթիջ» ՍՊԸ
- «Բինամ» ՓԲԸ
- «Նատուրալ Ֆիշ» ՍՊԸ
- «Միկրոմ» ՍՊԸ
- «Դաբլ–Թի» ՍՊԸ
- «Սմարթ Քընսալթ» ՍՊԸ
- «Էքսպրես Պլյուս Ըքաունթինգ» ՍՊԸ
- «Բիթուբի» ՍՊԸ
- «Պարադետ» ՍՊԸ
- «Կվիստի» ՍՊԸ
- Սերինե Պողոսյան Ա/Ձ
Հաշվի առնելով դիմող կազմակերպությունների բարի համբավն ու արժեքաստեղծ գործունեությունը, ինչպես նաև ներկայացրած փաստաթղթերի արժանահավատությունը` Վահագն Համբարձումյանը Խորհրդի կազմին առաջարկեց հաստատել նրանց անդամակցումը։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ՀԳՀՄ անդամների շահերի պաշտպանության, նրանց կարիքների վերհանման և դրանց լուծմանն ուղղված մի շարք հարցեր։
Ամփոփելով օրակարգային հարցերը և միաձայն կողմ քվեարկելով օրակարգային բոլոր հարցերին` Խորհրդի նիստն ավարտեց իր աշխատանքները։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: