Տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի հերթական նիստը
.png?token=70ae487c55f6fad18c24d1f00c0279b6)
Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի հերթական նիստը` առցանց ձևաչափով։
Նիստին մասնակցում էին ՀԳՀՄ Խորհրդի 20 անդամներից 16-ը։
Նիստի օրակարգային հարցերն էին`
- ԵՄ–ՀՀ «Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական Հասարակության Պլատֆորմի (ՔՀՊ) գործատու կազմակերպությունների հայաստանյան կազմի ձևավորման մրցույթի անցկացման կարգի հաստատում։
- Քաղաքացիական Հասարակության Պլատֆորմի գործատու կազմակերպությունների հայաստանյան կազմի ձևավորման մրցույթի Ընտրական հանձնաժողովի կազմում Միության Խորհրդի անդամների ընտրություն և հաստատում։
- Օրակարգային այլ հարցեր։
Նիստը վարում էր ՀԳՀՄ նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը՝ Միության կանոնադրության 11.17 կետի համաձայն, ըստ որի նախագահի բացակայության դեպքում վերջինիս հանձնարարությամբ նախագահի պարտականությունները կատարում է տեղակալը։
Օրակարգի առաջին հարցի շրջանակում ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը ներկայացրեց ԵՄ–ՀՀ «Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական Հասարակության Պլատֆորմի գործատու կազմակերպությունների հայաստանյան կազմի ձևավորման մրցույթի անցկացման կարգի վերջնական լրամշակված տարբերակը։
Կարգի ընդհանուր դրույթներին ծանոթանալուց և քննարկումից հետո Խորհուրդը միաձայն հաստատեց մրցույթի կարգը, համաձայն որի առաջիկայում կհայտարարվի մրցույթ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի 366-րդ հոդվածով ստեղծված ՔՀՊ-ում գործատու կազմակերպությունների նոր թեկնածուների ներկայացման նպատակով։
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ ՀԳՀՄ նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը նշեց, որ մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով անհրաժեշտ է Խորհրդի անդամներից ընտրել 4 թեկնածու Ընտրական հանձնաժողովի ձևավորման համար։ Նա տեղեկացրեց, որ ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանն իր պատրաստակությունն է հայտնել ընդգրկվելու Ընտրական հանձնաժողովի կազմում։ Միաժամանակ Մ. Խախամյանը ևս ցանկություն հայտնեց ներառվելու Ընտրական հանձնաժողովի կազմում և առաջադրեց իր թեկնածությունը։
Կազմակերպվեց քննարկում, որի արդյունքում ՀԳՀՄ–ի կողմից ձևավորվեց Ընտրական հանձնաժողովի հետևյալ կազմը, որը Խորհուրդը հաստատեց միաձայն.
1. ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյան
2. ՀԳՀՄ նախագահի տեղակալ Մարիա Խախամյան
3. ՀԳՀՄ Խորհրդի անդամ Շավարշ Կարապետյան
4. ՀԳՀՄ Խորհրդի անդամ Աննա Ավետիսյան
Ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը, և որոշվեց, որ մրցույթի Քարտուղարի պարտականությունները կկատարի ՀԳՀՄ տնօրենի օգնական Լիլիթ Եգորյանը։
Միաձայն կողմ քվեարկելով օրակարգային բոլոր հարցերին` Խորհուրդն ավարտեց իր աշխատանքները։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: