Տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Մարտի 31-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին զբաղվածության ոլորտի առաջնահերթություններն ու գործող ծրագրերը։

Կարևորելով մրցունակ աշխատուժի ձևավորման ու աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի դերը՝ նախարարը նշեց, որ ոլորտի բարեփոխումների առանցքում հնարավորությունների ստեղծումն է՝ մարդուն ապահովելով արժանապատիվ, մշտական ու պետության զարգացմանը նպաստող աշխատանքով։
Այս համատեքստում վերջինս ընդգծեց նաև աշխատանք փնտրողների և գործատուների փոխգործակցության, սոցիալական գործընկերության զարգացման, ավագ սերնդի ներուժի օգտագործմանն ու աշխատանքային իրավունքների իրացմանն ուղղված աշխատանքների շարունակականությունը։
Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն ու ՄՍԾ պետի տեղակալ Լիանա Թովմասյանը խորհրդի անդամներին ներկայացրեցին զբաղվածության ընթացիկ ծրագրերի, անձնական օգնականի ծառայության տրամադրման, անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման մանրամասներն ու արդյունքները, քննարկվեցին նաև 63-ից բարձր, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագիրը, որը ներկայումս գտնվում է հանրային քննարկման փուլում։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով ներկայացրեց Միության կողմից իրականացված, ինչպես նաև ընթացիկ ծրագրերը՝ նախարարության կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակում։


ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: