Տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Մարտի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։

Նիստի ընթացքում նախարար Հովհաննիսյանը ողջունեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց խորհրդի կազմում ընդգրկվելու պատրաստակամության համար։
Այնուհետև քննարկվեցին առաջիկա նիստերի օրակարգային հարցերն ու ոլորտային առաջնահերթությունները։
Դիտարկվեցին մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, որից հետո անդրադարձ կատարվեց հարկային քաղաքականությանը, գնումների ոլորտին, ինչպես նաև բյուջետային գործընթացի կազմակերպման ընթացիկ հարցերին։
Նիստն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով՝ ապահովելով բաց և կառուցողական քննարկման մթնոլորտ։

Միության նախագահը ներկայացրեց հարց նոր ձևավորված հասարակական խորհրդին զուգահեռ ՀՀ ՖՆ Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի աշխատանքների շարունակման նպատակահարմարության վերաբերյալ՝ հաշվի առնելով կրկնորդությունից խուսափելու հանգամանքը։
Վ. Համբարձումյանն առաջարկեց նոր ձևավորված հասարակական խորհրդի նիստերն առավել հաճախակի կազմակերպել, քանի որ եռամսյակային նիստերը չեն կարող ընդգրկել ոլորտի հարցերի լիարժեք քննարկումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: