Տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի 2025թ. առաջին նիստը

05-03-2025
Տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի 2025թ. առաջին նիստը

Մարտի 4-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի 2025 թվականի առաջին նիստը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց 2024 թվականի ընթացքում Խորհրդի անդամների ռոտացիան և Խորհրդի աշխատակարգի քննարկման արդյունքները:

Շարունակելով նիստը` Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց 2024 թվականի ընթացքում Խորհրդի շրջանակներում քննարկված նախաձեռնությունները։

Այնուհետև ներկայացվեց E-draft հարթակում հրապարակված` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» oրենքի նախագծի վերաբերյալ հարցը, որը նախատեսում է աշխատաժամանակի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։ 

Հարցի զեկուցող Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական (ACSES) վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը ներկայացրեց իրենց կողմից կատարված հետազոտության հիման վրա հավաքագրած փաստահեն տվյալները` համարելով չհիմնավորված աշխատաժամանակի կրճատմամբ պայմանավորված դրական ազդեցության գնահատումը։

Նշված հարցի շուրջ Խորհրդի այլ անդամներ նույնպես հանդես եկան բացասական դիրքորոշմամբ: Մասնավորապես, ելույթներ ունեցան Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը և  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) փոխտնօրեն Էդիտա Ղազարյանը, ովքեր ներկայացրին հարցի ռիսկային և զգայուն կողմերը` հիմքում ունենալով տնտեսության և գործատուների վրա հնարավոր բացասական ազդեցությունը: 

Նիստի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://icarmenia.am/hy/news//26th-session-of-the-sme-development-council-led-by-the-deputy-prime-minister-tigran-khachatryan/

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ