Տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

28-03-2026
Տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Մարտի 26-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ կազմակերպության ներկայացուցիչ Էդուարդ Մարգարյանը։

Կոմիտեի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին խորհրդի կազմում ընդգրկվելու պատրաստակամության համար՝ կարևորելով կոմիտեի նախաձեռնությունների համատեղ քննարկումը և արդյունավետ լուծումների մշակումը։

Նիստի ընթացքում Եղիազար Վարդանյանը ներկայացրեց Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ընթացիկ տարում Կոմիտեի կողմից իրականացվող միջոցառումները։ Անդրադարձ կատարվեց նաև քաղաքաշինության ոլորտի թվայնացման մեկնարկած և նախատեսվող լայնածավալ ծրագրերին։

Այնուհետև նախանշվեցին ոլորտային առաջնահերթություններն առաջիկա նիստերում համատեղ քննարկելու, խորհրդի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու սկզբունքները։

Նիստի ավարտին կազմակերպվեց հարցուպատասխան, քննարկվեցին խորհրդի անդամների առաջարկները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ