Տեղի ունեցավ «The Leader 2025» միջազգային մրցանակաբաշխությունը
Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ «The Leader 2025» միջազգային մրցանակաբաշխությունը, որն այս տարի ևս միավորեց Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող առաջատար ընկերություններին և գործարարներին։ Մրցանակաբաշխության ընթացքում բարձր գնահատանքի արժանացան այն կազմակերպությունները, որոնք վերջին տարիներին առանձնացել են մրցունակությամբ, կայուն աճով ու նորարար լուծումներով և նշանակալի ներդրում են ունեցել երկրի տնտեսական զարգացման գործում։

Մրցանակաբաշխությանը հրավիրված էր Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով ներկայացավ մրցանակը հանձնելու պատվավոր առաքելությամբ։ «Բարձր վարկանիշով առաջատար ընկերություն» անվանակարգում Լիլիթ Ադամյանը «The Leader 2025» մրցանակը հանձնեց «Բաղրամյանի ալյուր» ընկերության տնօրեն Վլադիմիր Գասպարյանին՝ ընդգծելով ընկերության արժեքաստեղծ գործունեությունը և ոլորտի զարգացման գործում նրա նշանակալի ավանդը։ Իր ելույթում Լիլիթ Ադամյանը նշեց, որ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում գործարարների դերակատարումն անփոխարինելի է, ուստի նրանց ներդրումը պետք է մշտապես ըստ արժանվույն գնահատված լինի։

«The Leader 2025» մրցանակաբաշխությունը վերահաստատեց հայկական առաջատար ընկերությունների դերը տնտեսական առաջընթացի շարունակական ամրապնդման գործում՝ ընդգծելով նրանց առանցքային դերը ոլորտային արդիականացման, նորարարական մոտեցումների ներդրման և աշխատաշուկայի զարգացման ուղղությամբ։




ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: