Տեղի ունեցավ ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Փետրվարի 24-ին կայացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։
Հասարակական խորհրդում ընդգրկված են ավելի քան 20 հասարակական կազմակերպություններ և ոլորտային փորձագետներ՝ նպատակ ունենալով ձևավորել նախարարության և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ համագործակցության հարթակ։ Նիստին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից մասնակցում էր Արմեն Ստեփանյանը։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն հայտնեց Խորհրդի անդամներին կազմում ընդգրկվելու և առաջիկա համատեղ աշխատանքի համար։
ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը զեկուցեց Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա համար նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումները։ Ծավալվեց ակտիվ հարցուպատասխան նախարարության համակարգման ոլորտներին վերաբերող հարցերի վերաբերյալ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներն ավելի համակարգված իրականացնելու և չափելի արդյունքներ գրանցելու համար ստեղծել առանձին աշխատանքային խմբեր՝ ըստ ոլորտների։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերից Միությունն ընդգրկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդում` քաղաքականությունների մշակման և իրականացման տարբեր փուլերում Միության անդամների խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները, այդ թվում՝ գործող օրենսդրությամբ չկարգավորված հարցերի կամ մշակվող քաղաքականությունների ազդեցության շրջանակում առաջացող հարցերը ներկայացնելու նպատակով։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: