«Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը
Ապրիլի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի (ԱԱԱԾ) արդյունքների գնահատման փորձագիտական խմբի աշխատանքային հանդիպումը:
ԱԱԱԾ-ն կոչված է խթանելու արժանապատիվ աշխատանքը` որպես զարգացման քաղաքականության գլխավոր բաղադրիչ և, միևնույն ժամանակ, որպես կառավարության և սոցիալական գործընկերների ազգային քաղաքականության նպատակ: Ծրագրի գերակա ուղղություններն են՝ աշխատանքային իրավահարաբերությունների կատարելագործումը, սոցիալական գործընկերության ուժեղացումը, ՀՀ-ում զբաղվածության քաղաքականության բարելավումն ու կանանց և տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնումը:
Ապրիլի 28-ը հիշարժան է նաև որպես «Առողջ և անվտանգ աշխատանքի» միջազգային օր:
Կլոր-սեղան քննարկմանը մասնակցեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևան, Աշխատանքի միջազգային կազմակերպության ԱԱԱԾ-ի աշխատանքային խմբի անդամներ, ինչպես նաև եռակողմ սոցիալական գործընկերներ՝ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին առաջարկություններ հաջորդ «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի գերակայությունների, մշակման և իրականացման ընթացքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԱԱԱԾ-ն արտացոլում է ՀՀ կառավարության, մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության և Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի գերակայությունները և համահունչ է ԱՄԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային առաջնահերթություններին՝ համաձայն Եվրոպայի տարածաշրջանային տասներորդ համաժողովում ընդունված տարածաշրջանային նախաձեռնության:
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: