Վիճակագրական հաշվետվությունների համակարգի բարելավման քննարկում

22-04-2026
Վիճակագրական հաշվետվությունների համակարգի բարելավման քննարկում

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի միջնորդությամբ և Միության անդամ` Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախաձեռնությամբ, ապրիլի 22-ին ՀՀ վիճակագրական կոմիտեում տեղի ունեցավ արդյունավետ քննարկում՝ ուղղված վիճակագրական հաշվետվությունների համակարգի և գործընթացների բարելավմանը:

Քննարկմանը մասնակցում էին ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, խորհրդի անդամ Սիրանուշ Ներսիսյանը, ինչպես նաև ՀԳՀՄ անդամ հաշվապահական գրասենյակների տնօրեններ:

Վիճակագրական կոմիտեի կողմից հանդիպմանը ներկա էին նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչության պետ  Արմենուհի Առուշանյանը, իրավաբանական բաժնի պետ Սարգիս Լալայանը և մասնագիտական այլ ստորաբաժանումների ղեկավարներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ասոցիացիայի անդամների կողմից վերհանված՝ ռեսպոնդենտների հաշվետվողականությանն առնչվող գործնական խնդիրներ և դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, կարևորվեց հաշվետվությունների ներկայացման գործընթացների ավտոմատացման անհրաժեշտությունը: 

Ձեռք բերվեց պայմանավորվածություն կնքել համագործակցության հուշագիր Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի և ՀՀ վիճակագրական կոմիտեի միջև՝ ակտիվ համագործակցելու առկա խնդիրների վերհանման, համակարգային լուծումների մշակման և գործընթացների բարելավման ուղղությամբ:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ