Խնամքի տնտեսություն, և արժանապատիվ աշխատանքի հարցերը` ՀԳՀՄ-ԱՄԿ հանդիպման օրակարգում
Մայիսի 26-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության տնօրեն Լիլիթ Ադամյանը ՄԱԿ-ի գրասենյակում հանդիպում ունեցավ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գենդերային հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով փորձագետ Օզգե Բերբերի և ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանի հետ։
Հանդիպման օրակարգում էին ԱՄԿ առաջիկա նախաձեռնություններում ՀԳՀՄ ակտիվ ներգրավվածության հարցերի քննարկումը, այդ թվում՝ Հայաստանում խնամքի տնտեսության («care economy») ոլորտում առկա բացերը և զարգացման հեռանկարները։ Մասնավորապես քննարկվեցին խնամքի ծառայությունների ոլորտում արժանապատիվ աշխատանքի խթանումը, կանանց տնտեսական ակտիվության բարձրացումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ոլորտում ներգրավված աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԱՄԿ «Բռնության և ոտնձգությունների մասին» թիվ 190 կոնվենցիայի վավերացումից հետո դրա գործնական կիրառման գործընթացներին և այն հիմնական խնդիրներին, որոնց բախվում են գործատուները։ Լիլիթ Ադամյանը կարևորեց մասնավոր հատվածի տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունն այդ ուղղությամբ, իրազեկման արշավների կազմակերպման և գործատուներին այդ գործընթացներում գործնական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։
Լիլիթ Ադամյանը ներկայացրեց նաև հունիսի 1–12-ը Ժնևում կայանալիք ԱՄԿ 114-րդ նստաշրջանին Հայաստանի գործատուների հանրապետական միության պատվիրակության բարձր մակարդակով մասնակցությունը` ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանի գլխավորությամբ, ինչպես նաև այցի շրջանակում նախատեսվող հանդիպումները ԱՄԿ բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային գործընկերների հետ։
ԱՄԿ միջազգային փորձագետը բարձր գնահատեց Միության ակտիվ ներգրավվածությունն ու ներդրումը ԱՄԿ-ի կողմից իրականացվող ֆորմալացման խթանման գլոբալ ծրագրում և կարևորեց Միության դերակատարումը սոցիալական երկխոսության, արժանապատիվ աշխատանքի և զբաղվածության ֆորմալացման գործընթացներում։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել սերտ համագործակցությունը համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: