Ընտրվեցին Քաղաքացիական Հասարակության Պլատֆորմի գործատու կազմակերպությունների հիմնական և փոխարինող անդամները
.png?token=4874c83bd8ea28d16ae1bedae8ce6f04)
Օգոստոսի 11-ին ամփոփվեցին ԵՄ-ՀՀ «Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության համաձայնագրի» (CEPA) պահանջների իրականացման և մոնիտորինգի պլատֆորմի գործատու կազմակերպությունների ներկայացուցիչների անդամության մրցույթի արդյունքները։
Մրցույթի քվեարկության փուլը կազմակերպվեց առցանց ձևաչափով, որին մասնակցում էին Ընտրական հանձնաժողովի բոլոր վեց անդամները`
- Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը,
- ՀԳՀՄ նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը,
- ՀԳՀՄ խորհրդի անդամ Շավարշ Կարապետյանը,
- ՀԳՀՄ խորհրդի անդամ Աննա Ավետիսյանը,
- «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միություն» ՀԿ–ի գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը,
- «Եվրոպական բիզնես ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստինե Մարտիրոսյանը։
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել հետևյալ յոթ գործատու կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնցից վեցը առցանց միացել էին քվեարկության փուլին` համաձայն Մրցույթի Կարգի 5.13 կետի.
1. ՀԳՀՄ խորհրդի անդամ, «Պարադետ» ՍՊԸ-ի տնօրեն Նարե Սարգսյանը,
2. «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» ԳՄ-ի գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը,
3. «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հերմինե Թովմասյանը,
4. «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» ՀԿ-ի փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը,
5. «Բիզնես և կրթություն ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Մարինա Ժամկոչյանը,
6. «Եվրոպական բիզնես ասոցիացիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան,
7. «Եվրոպական բիզնես ասոցիացիա» ՀԿ-ի բիզնեսի զարգացման և ծրագրերի ղեկավար Աստղիկ Բերեզովսկայան։
Մրցույթի Կարգի 5.11 կետի համաձայն` Ընտրական հանձնաժողովն իր գործունեությունն սկսեց ՀԳՀՄ Քարտուղարության կողմից Ընտրական հանձնաժողովի անդամներին փաստաթղթերի հանձնմանը հաջորդող հինգ օրվա ընթացքում և ավարտեց աշխատանքները գործունեությունը սկսելուց հինգ օրվա ընթացքում:
Մրցույթի 5.3 կետի համաձայն` Հայաստանի գործատուների հանրապետական միությունը` ի դեմս աշխատակազմի, մրցույթի կազմակերպմանը աջակցելու համար վարել էր Միության քարտուղարությունը` փաստաթղթերն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ստանալու համար։ Տնօրենի օգնական Լիլիթ Եգորյանը նշեց, որ բոլոր թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթղերը համապատասխանում են Մրցույթի Կարգի 4.1 կետի պահանջված փաստաթղթղերի ցանկին և ներկայացվել են համաձայն 5.4. կետի նշված ժամկետի լրանալը։ Ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ բոլոր Ներկայացուցիչները ծանուցվել են փաստաթղթերն ստանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում` իրենք կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
Հաշվի առնելով, որ Ընտրական հանձնաժողովի անդամները հարցեր չունեին թեկնածուներին` կազմակերպվեց բուն քվեարկությունը, որի ընթացքում Ընտրական հանձնաժողովի անդամները Մրցույթի Կարգով հաստատված չափանիշներին և ընթացակարգին համապատասխան գնահատեցին քվեարկության փուլ անցած Ներկայացուցիչներին` ըստ 3.1. և 3.2. կետի պահանջների։ Արդյունքում, ներկայացուցիչներից յուրաքանչյուրի հանրագումարային միավորը համապատասխանում էր մրցույթի Կարգի 3.4. կետում սահմանված անցողիկ շեմին։ Այնուհետև գնահատման բոլոր արդյունքներով կազմակերպվեց փակ քվեարկություն, որի միջոցով յոթ թեկնածուներից ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած հետևյալ երեք ներկայացուցիչներն ընտրվեցին որպես քաղաքացիական Հասարակության Պլատֆորմի հիմնական անդամներ`
- «Եվրոպական բիզնես ասոցիացիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Դիանա Սարումովա
- ՀԳՀՄ Խորհրդի անդամ, «Պարադետ» ՍՊԸ-ի տնօրեն Նարե Սարգսյան
- «Բիզնես և կրթություն ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Մարինա Ժամկոչյան
Այնուհետև կազմակերպվեց բաց քվեարկություն, որի արդյունքում, ըստ առավելագույն ձայների հաջորդական բաշխման, փոխարինող անդամներ ընտրվեցին հետևյալ թեկնածուները`
- Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյան
- «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հերմինե Թովմասյան
- «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» ՀԿ-ի փոխնախագահ Ներսես Կարամանուկյան
ՀԸԳՀ-ի ՔՀՊ անդամները, այդ թվում` փոխարինող անդամները, ընտրվեցին երեք տարի ժամկետով։
Ընտրական հանձնաժողովի ընտրությունը համարվում է կայացած` հիմք ընդունելով Մրցույթի Կարգի 6.1 կետը, համաձայն որի` ընտրությունը կայացած է համարվում, եթե մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել առնվազն վեց թեկնածու կազմակերպություն, ինչպես նաև քվեարկությանը ներկայացած մասնակիցների և ընտրվածների թիվը կազմում է վեց կամ ավելի։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: