Ինչպես բիզնեսում, այնպես էլ կյանքում, դու չես ստանում այն, ինչին արժանի ես, այլ ստանում ես այնքան, որքան կարողանում ես բանակցել
.jpg?token=4143196222cbf33fca10fce12fbada80)
Շարունակվում են ՀԳՀՄ անդամների կարողությունների հզորացմանն ուղղված դասընթացները։ Այս անգամ ուշադրության կենտրոնում ներքին և արտաքին փոփոխությունների կառավարումն էր, ինչպես նաև հաղորդակցման և բանակցային հմտությունները։
Բիզնեսի կառավարման ոլորտում շուրջ երեք տասնամյակի փորձ ունեցող փորձառու բիզնես խորհրդատու, «Բի Էս Սի» (BSC) Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը կազմակերպեց հետաքրքիր և ինտերակտիվ քննարկումներ հետևյալ թեմաներով`
- Բիզնեսի վրա ազդող ներքին և արտաքին գործոնները,
- Փոփոխությունների հաջողված մոդելները (Kotter-ի 8 քայլերը, ADKAR մոտեցումը, Agile մտածողություն),
- «Monday Morning Actions» գործնական սկզբունքները՝ որպես խթան թիմային ներգրավվածության բարձրացման եւ փոփոխությունների արդյունավետության ապահովման համար։
Դիտարկվեցին նաև այն մարտահրավերները, որոնց բախվում են կազմակերպությունները փոփոխությունների պայմաններում, ինչպես նաև քննարկվեցին ձևերը դիմադրությունը կանխելու և հաջողության հասնելու համար։
Հաղորդակցման մշակույթը և բանակցային արվեստը թեմայով Սամվել Գևորգյանը ներկայացրեց լեյտենանտ Կոլումբոյի էֆֆեկտը, «Այո»-ի ուժը, դրական երանգավորման տեխնիկան, վերջնական համաձայնության հասնելու մեթոդները, ինչպես նաև տրամադրեց բանակցությունների փուլերի և դրանց կիրառման վերաբերյալ պրակտիկ խորհուրդներ։
«Ինչպես բիզնեսում, այնպես էլ կյանքում, դու չես ստանում այն, ինչին արժանի ես, այլ ստանում ես այնքան, որքան կարողանում ես բանակցել»։ (Չեսթեր Լի Կարաս)
«Բանակցությունը պայմանների որոնման գործընթաց է՝ ստանալու համար այն, ինչը մեզ պետք է նրանից, ով ինչ-որ բան է մեզանից ուզում»։ (Գևին Քենեդի)
Շնորհակալություն ենք հայտնում «Բի Էս Սի» (BSC) Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանին՝ իր բազմամյա պրոֆեսիոնալ փորձառությամբ մասնակիցների հետ կիսվելու պատրաստակամության, տեսական ու գործնական առաջադրանքերով հագեցած բովանդակալից դասընթացներ իրականացնելու համար։
վերջին նախագծեր
-
28-Հունիսի-2025Շարունակվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ իրականացվող ձեռնարկատիրական կրթության զարգացման դասընթացները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար՝ նպատակ ունենալով աջակցել նրանց տնտեսական վերաինտեգրմանը, ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը և նոր բիզնես նախաձեռնությունների զարգացմանը:
-
25-Հունիսի-2025Հունիսի 25-ին մեկնարկեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ իրականացվող Միության անդամների կարողությունների հզորացմանն ուղղված ծրագիրը, որի նպատակն է նպաստել ՀԳՀՄ անդամների բիզնեսի կառավարման հմտությունների կատարելագործմանը, ֆինանսական գրագիտության բարձրացմանը, ինչպես նաև բիզնես գործընթացներում արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառման հմտությունների զարգացմանը։
-
18-Հունիսի-2025Հունիսի 18-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրենի օգնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսին, տնօրենի ուղեկցորդ Գիդո Հենսին, ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի տեխնիկական բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչին և ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին։