Երևանում տեղի ունեցավ հայ-չինական գործարար ֆորում

21-04-2023
Երևանում տեղի ունեցավ հայ-չինական գործարար ֆորում

2023թ. ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցավ հայ-չինական գործարար համաժողով՝ ուղղված հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության և China Overseas Development Association (CODA) կողմից:

Համաժողովին մասնակցելու համար Չինաստանից ժամանել էին տնտեսության տարբեր ոլորտային ընկերությունների 13 ներկայացուցիչ: ՀԳՀՄ-ի կողմից մասնակցեցին 24 ներկայացուցիչներ՝ չինական ընկերությունների գործունեության ուղղություններին համապատասխան, որոնք առնչվում էին շինարարությանը, ոսկերչությանը, արևային էներգետիկային, կարի, ցեմենտի և այլ ոլորտների սարքավորումների արտադրությանը, ճարտարագիտական ծառայություններին և այլն:

Չինական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր China Overseas Development Association (CODA) կազմակերպությունը, որը խթանում է չինական ընկերությունների գործընկերությունը արտերկրում:

Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին համագործակցության մի շարք պայմանավորվածություններ և նախնական փոխհամաձայնությամբ որոշվեց ստորագրել համագործակցության հուշագիր ՀԳՀՄ և CODA, որի շրջանակներում ՀՀ-ում կհիմնադրվի ուսումնական կենտրոն չինական սարքավորումների և տեխնոլոգիական հոսքագծերի սպասարկման նպատակով, ինչպես նաև կկազմակերպվի արտադրություն արևային էներգետիկայի և էլեկտրամոբիլների լիցքավորման կանգնակների ուղղությամբ:

 

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ