Աշխատանքի միջազգային կազմակերպության և Հայաստանի գործատուների հանրապետական միության համագործակցությունն ամրապնդվում է

12-09-2024
Աշխատանքի միջազգային կազմակերպության և Հայաստանի գործատուների հանրապետական միության համագործակցությունն ամրապնդվում է

2024թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակի տնօրեն Միխայիլ Պուշկինին և ԱՄԿ Հայաստանում Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին։

ՀԳՀՄ նորընտիր նախագահի և նորաստեղծ գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ առաջին պաշտոնական հանդիպման շրջանակներում Միխայիլ Պուշկինը ներկայացրեց ԱՄԿ առաքելությունը, ընդհանուր և տարածաշրջանային կառուցվածքը, տեսլականն ու նախագծերը` հատուկ ընդգծելով դրանց իրականացման ճանապարհին Հայաստանի դերն ու կարևորությունը։

Վահագն Համբարձումյանն իր հերթին ներկայացրեց ՀԳՀՄ նորընտիր խորհրդի և նորաստեղծ գործադիր մարմնի կողմից 2024թ. մայիսից առ այսօր օրենսդրական, ռազմավարական և գործառնական կառավարման, կրթական ծրագրերի, թվային տվյալների շտեմարանների ստեղծման, ռեբրենդինգի և այլ ուղղություններով կատարված աշխատանքները, ինչպես նաև` ՀԳՀՄ տեսլականն ու ռազմավարական նպատակները։

Հատուկ կարևորվեց Աշխատանքի միջազգային կազմակերպություն - Հայաստանի Հանրապետության կառավարություն - Հայաստանի գործատուների հանրապետական միություն - Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա սոցիալական համագործակցությունը, որն ուղղված է բացառապես մարտահրավերների համատեղ հաղթահարմանն ու պետականաշինության ամրապնդմանը։

Հանդիպման ավարտին Միխայիլ Պուշկինը և Վահագն Համբարձումյանը վերահաստատեցին ազգային և միջազգային մակարդակներում փոխգործակցության շարունակական ամրապնդման պատրաստակամությունը` հստակ ընդգծելով գերակա ուղղություններն ու հիմնական գործիքակազմերը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ