Հայաստանում մեկնարկեց Աշխատանքի միջազգային կազմակերպության հերթական ազգային ծրագիրը
Սեպտեմբերի 25-ին ազդարարվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների ճգնաժամի համատեքստում ոչ ֆորմալ զբաղվածության կանխումը և ֆորմալ զբաղվածությանը անցնելու խթանումը» ծրագրի մեկնարկը, որին հրավիրված էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր մարմինը` նախագահ Վահագն Համբարձումյանի գլխավորությամբ։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ով կարևորեց ծրագրի իրականացումը ՀՀ–ում` ուղղված ոչ ֆորմալ զբաղվածության կանխարգելմանը և արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովմանը։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ովքեր ընդգծեցին, որ արժանապատիվ աշխատանքի ստեղծումն ու սոցիալական արդարությունը մեր երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություններից է, և պատրաստակամություն հայտնեցին միասնական ջանքերով նպաստել ծրագրի արդյունավետ իրականացման գործընթացին։
Հաջորդիվ մեկնարկեց պանելային քննարկում, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին Հայաստանի տնտեսության և ոչ ֆորմալ աշխատաշուկայի վերաբերյալ իրենց տեսակետներով, ինչպես նաև ներկայացրին իրենց փորձն ու ընթացիկ նախաձեռնությունները՝ ոչ ֆորմալ զբաղվածության և վերջինիս ֆորմալացման վերաբերյալ հարցերի շուրջ:
Քննարկման ընթացքում Աշխատանքի միջազգային կազմակերպության «Անցում ոչ ֆորմալից ֆորմալ տնտեսության» առաջնահերթության գործողությունների ծրագրի ղեկավար Ֆրեդերիկ Լապեյրը և զբաղվածության հարցերով գլխավոր մասնագետ Կազուտոշի Չատանին հավաքագրեցին բոլոր դիտարկումներն ու առաջարկները համալիր միջոցառումների իրականացման և առաջիկա ռազմավարական ուղղությունների ուրվագծման նպատակով, որոնք կարող են նպաստել Հայաստանում ֆորմալ աշխատատեղերի ստեղծմանը և ֆորմալ տնտեսության զբաղվածության ապահովմանը։
Նշենք, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ոչ ֆորմալ տնտեսության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ «ՀՀ կառավարություն - Հայաստանի գործատուների հանրապետական միություն - Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» եռակողմ գործընկերության հարթակում համատեղ կմշակվեն համալիր միջոցառումներ ֆորմալ տնտեսության խթանման քաղաքականության մշակման և օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: