Հայ–կանադական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնում
Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և Կանադայի հետ համագործակցության միջազգային կենտրոնի միջև գործընկերության շրջանակներում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ առցանց սեմինար` «Միջազգային առևտրային գործարքներում Կանադայի օրենսդրության և հարկման հիմնական դրույթները» թեմայով։
ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանի և Կանադայի հետ համագործակցության միջազգային կենտրոնի տնօրեն Վարդգես Ավագյանի համատեղ նախաձեռնությամբ սեմինարին մասնակցում էին նաև Միության անդամները` հնարավորություն ստեղծելով հետաքրքրված ձեռներեցներին ապահովել մանրամասն խորհրդատվությամբ Կանադայի հետ բիզնեսի և առևտրի զարգացման, ինչպես նաև նոր գործարար կապերի հաստատման ուղղությամբ։
Սեմինարը վարում էր առևտրի և հարկային իրավունքի ոլորտի առաջատար միջազգային փորձագետ, «Miller Thomson LLP»-ի (Տորոնտո, Կանադա) Վանկուվերի մասնաճյուղի կառավարիչ Դանիել Կիսելբախը, ով ներկայացրեց հայ–կանադական գործընկերության հաստատման, ինչպես նաև համատեղ ձեռնարկության և ռազմավարական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Սեմինարն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով, որի ընթացքում պարզաբանվեցին մի շարք հարցեր մասնակիցներին հետաքրքրող ոլորտներում ծառայությունների մատուցման ուղղությամբ Կանադայի օրենսդրության և հարկման առանձնահատկությունների վերաբերյալ։
ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց բանախոսին հագեցած սեմինարի համար և առաջարկեց հաջորդ հանդիպումն արդեն կազմակերպել երկկողմանի շահագրգռված ընկերությունների ներկայացուցիչների հետ` հայ–կանադական գործընկերության խթանման ուղղությամբ գործուն քայլերի իրագործման նպատակով։ Վահագն Համբարձումյանն ընդգծեց, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունն ունի հզոր ներուժ` հանդես գալու որպես երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներին կամրջող օղակ և նպաստելու հայ-կանադական փոխգործակցության զարգացմանը։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: