Հանդիպում ԱՄԿ միջազգային գործընկերների հետ տնտեսության ֆորմալացմանն ուղղված նոր նախաձեռնության շրջանակներում

17-10-2024
Հանդիպում ԱՄԿ միջազգային գործընկերների հետ տնտեսության ֆորմալացմանն ուղղված նոր նախաձեռնության շրջանակներում

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահի տեղակալ Մարիա Խախամյանն ու գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը հյուրընկալեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակի զբաղվածության ավագ մասնագետ Կազուտոշի Չատանիին, ԱՄԿ կենտրոնակայանի աշխատաշուկայի ծառայությունների մասնագետ Աննա-Կարին Օլսսոնին և զբաղվածության ինտենսիվ ներդրումների մասնագետ Մայքել Լիյու-Քիե Սոնգին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանն ու ԱՄԿ խորհրդատու Սևակ Ալեքյանը։

ԱՄԿ միջազգային փորձագետների այցի նպատակն էր հայաստանյան գործընկերների հետ քննարկել ՀՀ ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության մասնագետների կարողությունների զարգացման և հասարակական աշխատանքների ներգրավման հարցում Միության դերակատարումը և ԱՄԿ հնարավոր աջակցությունն այդ գործընթացում։

Նախագիծն իրականացվում է Հայաստանի տնտեսության և աշխատաշուկայի ֆորմալացմանն ուղղված ԱՄԿ նոր նախաձեռնության շրջանակներում, որը միտված է եռակողմ սոցիալական երկխոսության զարգացմանը ՀՀ կառավարության, աշխատողների և գործատուների կազմակերպությունների միջև։

Հանդիպման ընթացքում համատեղ քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր զբաղվածության հարցերով խորհրդատունների կարողությունների հզորացման ու հավաստագրման գործընթացի, աշխատաշուկա-գործատու կապի ամրապնդման, զբաղվածության պետական ծրագրերի թիրախավորման, սոցիալապես խոցելի խմբերի չափանիշների վերանայման, զբաղվածության խթանման և գործազրկության նվազեցման վերաբերյալ։

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ՀԳՀՄ ղեկավար աձնակազմին բովանդակալից և կառուցողական քննարկման համար` ընդգծելով, որ նմանատիպ ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական, ինչը հնարավորություն կտա համակարգված և ներդաշնակ կերպով համատեղ իրականացնելու զբաղվածության ոլորտի բարեփոխումները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ