Հանդիպում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ներկայացուցիչների հետ

31-07-2024
Հանդիպում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ներկայացուցիչների հետ

Ս․թ․ հուլիսի 31-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Երևանի Եվրոպայի Խորհրդի գրասենյակի պատվիրակությանը՝ ի դեմս ծրագրերի ղեկավար Էմմա Մկրտչյանի, միջազգային փորձագետ Մոնիկա Սմուշ-Կուլեշայի, ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյանի և ծրագրերի մասնագետ Լիլիթ Սիրեկանյանի։



Հանդիպման նպատակն էր քննարկել ԵԽ-ի կողմից իրականացվող «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ակնկալվող արդյունքները, որոնք ուղղված են Հայաստանում սոցիալական և տնտեսական իրավունքների պաշտպանության բարձրացմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։



Հանդիպմանը մասնակցում էին նաև Միության նախագահի տեղակալներ Ավետիս Ավետիսյանն ու Մարիա Խախամյանը, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, Միության խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը։



Քննարկման ընթացքում ՀԳՀՄ թիմի կողմից վեր հանվեցին սոցիալական և տնտեսական իրավունքների ոլորտում խոցելի խմբերի առկա կարիքները, ինչպես նաև ներկայացվեցին նրանց իրավունքների ամրապնդման և խթանմանն ուղղված քայլերը, որոնք անհրաժեշտ են հուսալի պաշտպանությունն իրականացնելու և եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու համար։



Վահագն Համբարձումյանը հանդես եկավ մի շարք առաջարկներով սոցիալական իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ծրագրի շրջանակներում նախատեսված ոլորտի քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման և իրականացման գործընթացում։



Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ քննարկման և հրատապ լուծումներ պահանջող խնդիրների վերհանման համար, որոնք կներառվեն ծրագրի ամփոփիչ զեկույցում և հիմք կծառայեն ծրագրի հետագա հարմարեցված գործողությունների իրականացման համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ