ՀԳՀՄ 16 ամյակի շնորհանդեսը և Հերթական 6-րդ համագումարը

29-03-2024
ՀԳՀՄ 16 ամյակի շնորհանդեսը և Հերթական 6-րդ համագումարը

2024թ. մարտի 29-ին կայացավ ՀԳՀՄ 16 ամյակի շնորհանդեսը և Հերթական 6-րդ համագումարը, որի ընթացքում ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ամփոփեց ՀԳՀՄ 16 տարիների գործունեությունը և հիմնական նվաճումները, ներկայացրեց վերջին 3 տարիների հաշվետվությունը 2021-2024թթ․ համար ըստ գործունեության 41 ուղղությունների, ներկա մարտահրավերները և ապագա զարգացման հնարավորությունները։

Միջոցառմանը մասնակցում էին մոտ 140 պատվիրակներ ՀԳՀՄ ճյուղային և տարածքային միություններից և ՀԳՀՄ ուղիղ անդամներից, ինչպես նաև պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների և այլ ՀԳՀՄ գործընկերների ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում  ելույթ ունեցան գործընկեր պետական մարմինների ներկայացուցիչներ, Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգողը, ՀԳՀՄ Խորհրդի անդամներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, գործատուներ, տնտեսագետներ և այլն։ Գործընկերների կողմից հնչեցին գնահատականներ և ելույթներ ՀԳՀՄ կարևոր դերակատարության և գործունեության լայն շրջանակի վերաբերյալ՝ որպես գործարար համայնքի շահերը պաշտպանող և սոցիալ-տնտեսական խնդիրները բարձրաձայնող կառույց, որը միաժամանակ առաջարկում է դրանց լուծման բազմազան առաջարկներ և զարգացման հնարավորություններ։

.

Այսօր ՀԳՀՄ-ն ունի 14012 անդամ, միավորում է 32 տարածքային և ոլորտային միություններ, համագործակցում է 25 երկրների գործատուների միությունների հետ: ՀՀ-ում գործող ակտիվ ձեռնարկությունների մոտ 22%-ը հանդիսանում է ՀԳՀՄ անդամ և իր անդամների ներքո աշխատում է մասնավոր հատվածին բաժին ընկնող ընդհանուր աշխատողների շուրջ 40%-ը:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ