Քննարկվեցին հայ-իրանական գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները

22-11-2024
Քննարկվեցին հայ-իրանական գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները

Նոյեմբերի 22-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առևտրային կցորդ տիկին Սեփիդեհ Աքբարփուր Թաջրիշին։

Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-իրանական գործարար կապերի ընդլայնման հեռանկարները, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման առանձնահատկություններն ու հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեցին Հայաստանի և Իրանի մասնավոր հատվածների միջև կապերի ակտիվացումն ու առևտրային ծառայությունների մատուցման բնագավառում համագործակցության սերտացումը։Այդ համատեքստում քննարկվեցին բիզնես համագործակցության խթանմանն ուղղված B2B միջոցառումների համատեղ անցկացումը գործարար ֆորումների, ցուցահանդեսների և խմբային այցերի կազմակերպման միջոցով ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Հաշվի առնելով երկու երկրների ներուժն ու հնարավորություններն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը` կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել աշխատանքային հանդիպումները`գործարար կապերի ընդլայնման նպատակով ձեռքբերված համաձայնությունները կյանքի կոչելու և առևտրատնտեսական ոլորտում երկկողմանի համագործակցության խորացման առավել բարենպաստ մթնոլորտ ձևավորելու համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ