ՀԳՀՄ նախագահ Գ․ Մակարյանի հանդիպումը ԱՄԿ գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ «Սոցիալական արդարության խթանումը» միջազգային համաժողովի շրջանակում
.jpg?token=5da3b34d1d62eef93eaf3771386fc71c)
2023թ․ դեկտեմբերի 18-ին Երևանում ՀԳՀՄ նախագահ Գ․ Մակարյանը մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողովին։ Համաժովողին մասնակցում էին ՀՀ Նախագահը, ՀՀ Վարչապետը, մի քանի նախարարներ և ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ օտարերկրյա երկրներից։
Համաժողովի ընթացքում Գ․ Մակարյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյին, ով առանձնահատուկ հետաքրքվել է ՀՀ-ում սոցիալական եռակողմ գործընկերության ներկա իրավիճակով, ինչպես նաև բնագավառում առկա խնդիրներով և ՀԳՀՄ գործունեությամբ։
ՀԳՀՄ Նախագահը ԱՄԿ գլխավոր տնօրենի և նրա թիմի հետ հանդիպման ժամանակ և Համաժողովի աշխատանքային խմբերում կարևորել է գործատուների դերը ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումներում, եռակողմ սոցիալական գործընկերության ինստիտուտի ուժեղացումը համապատասխան օրենքներով։ Նա նաև առաջարկել է վերանայել ԱՄԿ որոշ կոնվենցիաներ՝ դրանց բովանդակությունը և պահանջները ադապտացնելու աշխարհում առկա մարտահրավերների հաղթահարմանը։
ՀԳՀՄ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄԿ գլխավոր տնօրենին ՀԳՀՄ հետ երկար տարիների արդյունավետ համագործակցության համար, հատկապես հետևյալ ուղղություններով՝
- ԱՄԿ կոնվենցիաների վավերացումը և ՀՀ կողմից վավերացված կոնվենցիաների պահանջների կատարումը
- Արժանապատիվ աշխատանքը ՀՀ-ում
- Աշխատանքի անվտանգությունը
- Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ջատագովումը
- Կրթություն-աշխատաշուկա կապը
- Թվայնացումը և այլն։
Համաժողովի ընթացքում և առանձին քննարկումներում կարևորվել են ԱՄԿ մոտեցումները և այլ երկրների փորձը սոցիալական արդարության և զբաղվածության խթանման բնագավառում և աշխատանքի կարևորությունը ՀՀ-ում առկա մարտահրավերների համատեքստում։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: