Բիզնես համագործակցություն
Բիզնես համագործակցության զարգացման նպատակով ՀԳՀՄ-ն կազմակերպում է B2B միջոցառումներ և խթանում բիզնես համագործակցությունը թե՛ ՀԳՀՄ անդամների միջև և թե՛ անդամներից դուրս: ՀԳՀՄ-ն աջակցում է իր անդամներին մասնակցելու տարբեր գործարար ֆորումների, ցուցահանդեսների և խմբային այցերի, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:
Ունենալով գործընկերության լայն միջազգային ցանց, 2008թ.-ից ՀԳՀՄ-ն համագործակցում է Գործատուների համաշխարհային կազմակերպության, արտերկրի գործատուների միությունների հետ (Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Բուլղարիա, Վրաստան, Դանիա, Թուրքիա, Իրան, Իտալիա, Հունաստան, ԱՄՆ): 2013թ. սկսած, ՀԳՀՄ-ն համագործակցում է «Գործատուների միությունների միջազգային համագործակցության խորհրդի» (ICCEU) շրջանակում, որի անդամներն են Եվրոպական և ԱՊՀ երկրների 15 գործատուների միություններ:
ՀԳՀՄ-ն ստորագրել է համագործակցության շուրջ 45 հուշագրեր տարբեր երկրների գործատուների միությունների, առևտրի պալատների և առանձին բիզնես հոլդինգների հետ:
2017թ. ՀԳՀՄ-ն, ICCEU շրջանակում, հյուրընկալել է 8 երկրների գործատուների միությունների ղեկավարների:
Ներկայումս ՀԳՀՄ-ն իր գործընկերությունը խորացնում է մի քանի Եվրոպական երկրների՝ (Բուլղարիա, Լիտվա, Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՏՄ երկրների և Իրանի հետ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
24-11-2021Ցուցահանդեսը «Երևան» էքսպո կենտրոնում բաց կլինի նոյեմբերի 24-27-ը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ԵԱՏՄ երկրների և Իրանի արտադրական և առևտրային հնարավորություններին, ինչպես նաև ձևավորել B2B համագործակցության կապեր:
-
21-04-2023Երևանում տեղի ունեցավ հայ-չինական գործարար համաժողով՝ ուղղված հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության և China Overseas Development Association (CODA) կողմից: