Սոցիալական գործընկերություն
Սոցիալական գործընկերությունը ՀԳՀՄ գերակայություններից մեկն է, որի շրջանակներում ՀԳՀՄ-ն ներկայացնում է և խթանում գործատուների շահերը Հայաստանում: Եռակողմ սոցիալական գործընկերությունը հանրապետական մակարդակով սկսվել է 2009թ.-ին ՀՀ Կառավարության, ՀԳՀՄ և Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի միջև՝ ստորագրված Կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում:
Կոլեկտիվ պայմանագրի հիման վրա վերոնշյալ սոցիալական 3 գործընկերները իրականացնում են համատեղ քննարկումներ և Եռակողմ հանձնաժողովի նիստեր հետևյալ ուղղություններով՝ օրենսդրական փոփոխություններ և ռազմավարություններ, ներառյալ աշխատանքային իրավունք և աշխատանքային օրենսդրություն, նվազագույն աշխատավարձի մասին ՀՀ օրենք, սոցիալական պաշտպանության ծրագրեր, զբաղվածության ռազմավարություն և զբաղվածության խթանման պետական տարեկան աջակցության ծրագրեր, աշխատանքի պաշտպանություն և դրա հետ կապված «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» օրենսդրական և նորմատիվ ակտեր, կրթություն-աշխատաշուկա համագործակցություն, ՓՄՁ խնդիրներ և այլն:
Կոլեկտիվ պայմանագրի նպատակներն են՝
- Արժանապատիվ աշխատանքի խթանումը ՀՀ-ում,
- Խոցելի խմբերի և հատկապես հաշմանդամների սոցիալական պաշտպանությունը և զբաղվածության խթանումը,
- Աշխատանքի անվտանգությունը և աշխատողների առողջության պահպանումը,
- ՓՄՁ զարգացումը,
- Երկրում զբաղվածության խթանումը, այդ թվում կանանց և երիտասարդների համար,
- Սոցիալական գործընկերության զարգացումը տարբեր մակարդակներում,
- Երկրում սոցիալ-աշխատանքային և դրանից բխող տնտեսական հարաբերությունների բարելավումը:
Եռակողմ հանձնաժողովը կազմված է 15 անդամներից (յուրաքանչյուր կողմից՝ 5), որի նիստերը կայանում են տարեկան 4 անգամ և դրա ղեկավարումը կատարվում է ռոտացիոն սկզբունքով (սկսած 2020թ.-ից): 2021թ. հոկտեմբեր - 2022թ հոկտեմբեր ժամանակահատվածը նախագահել է ՀԳՀՄ-ն:
Մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառում գործում է մեկ այլ եռակողմ հանձնաժողով՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը» (ՄԿՈՒ ԶԱԽ), որը հիմնադրվել է 2008թ.: Խորհրդի գործունեության օրակարգում են՝
- ՄԿՈՒ օրենսդրության բարելավումը,
- սոցիալական գործընկերության խթանումը ՄԿՈՒ հաստատություններում (քոլեջներ, ուսումնարաններ)
- սոցիալական գործընկերության և գործատուների դերի բարձրացմանը կրթություն-աշխատաշուկա համագործակցության շրջանակում,
- հմտությունների բարելավումը,
- կրթական չափորոշիչների մշակումը և փոփոխությունները,
- աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացումը,
- աշխատանքի պաշտպանության խթանումը ուսուցման ծրագրերում,
- երիտասարդների զբաղվածության խթանումը,
- աշխատաշուկայում պահանջարկված մասնագիտություններով և հմտություններով կրթության իրականացումը,
- կարիերայի կենտրոնների աշխատանքի խթանումը,
- «Եվրոպական կրթական հիմնադրամի» (ETF) հետ շարունակական համագործակցությունը, ՄԿՈՒ ոլորտում միջազգային լավագույն փորձի տեղայնացումը ՀՀ-ում:
- ԵՄ այլ աջակցության ծրագրերի արդյունավետ իրականացումը:
ՄԿՈՒ ԶԱԽ-ն ունի 21 անդամներ, յուրաքանչյուր կողմից 7 ներկայացուցիչ, հանձնաժողովը նախագահում է ՀՀ Կրթության նախարարը: Նիստերը կայանում են տարին 3 անգամ: ՄԿՈՒ ԶԱԽ-ը հանդիսանում է ՀՀ Կառավարության համար խորհրդատվական նշանակության մարմին ՄԿՈՒ բնագավառում:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
01-03-2023Ծրագրի շրջանակներում իրականացվում են սոցիոլոգիական հարցումներ ՓՄՁ-ների շրջանում, անցկացվում են խորացված հարցազրույցներ տարբեր ոլորտների մասնագետների, փորձագետների և ձեռնարկատերերի հետ՝ ըստ տնտեսության տարբեր ոլորտների պատկանելիության, և կազմակերպվում են ֆոկուս խմբերի քննարկումներ պետական աշխատողների, փորձագետների և ՓՄՁ ներկայացուցիչների հետ:
-
28-04-2023Ապրիլի 28-ին տեղի ունեցավ ՀՀ 2019-2023թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի (ԱԱԱԾ) արդյունքների գնահատման փորձագիտական խմբի աշխատանքային հանդիպումը: ԱԱԱԾ-ն կոչված է խթանելու արժանապատիվ աշխատանքը` որպես զարգացման քաղաքականության գլխավոր բաղադրիչ և, միևնույն ժամանակ, որպես կառավարության և սոցիալական գործընկերների ազգային քաղաքականության նպատակ: Ծրագրի գերակա ուղղություններն են՝ աշխատանքային իրավահարաբերությունների կատարելագործումը, սոցիալական գործընկերության ուժեղացումը, ՀՀ-ում զբաղվածության քաղաքականության բարելավումն ու կանանց և տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնումը: