Գործարար միջավայրի բարելավում և շահերի պաշտպանություն
Գործարար միջավայրի բարելավումն ու ՀԳՀՄ անդամների պաշտպանությունը կարևոր նպատակներ են, որոնք ներառված են ՀԳՀՄ առաքելության և տեսլականի մեջ: Այդ նպատակով, ՀԳՀՄ-ն 21 հանձնաժողովների և խորհուրդների շրջանակում համագործակցում է համապատասխան պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ:
Գործարար միջավայրի բարելավումն ու շահերի պաշտպանությունը ՀԳՀՄ իրականացնում է հետևյալ ուղղություններով՝
- Բիզնեսի շահերի պաշտպանություն և գործարար միջավայրի բարելավում, օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների տրամադրում ՀՀ Կառավարությանը, համապատասխան գերատեսչություններին և Ազգային Ժողովին:
- Սոցիալական գործընկերության միջոցով համերաշխության մթնոլորտի ձևավորում, կոնցեսուսային որոշումների կայացում:
- Ձեռնարկատիրության խթանում
- Հավասար մրցակցային պայմանների ապահովում
- Պետական աջակցության գործիքակազմի բարելավում
- Կոռուպցիայի դեմ պայքար և ստվերի կրճատում:
Գործարար միջավայրի շարունակական բարելավումը գործնականում իրագործվում է գործատուների շրջանում կարիքների գնահատման և գործարար միջավայրի խոչընդոտների ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Դրանք պարբերաբար ներկայացվում են պետական մարմիններին, ինչպես նաև վերը նշված խորհուրդների աշխատանքներում: Հատկապես կարևորվում են ՀՀ հարկային օրենսդրությունը, ՀՀ աշխատանքային օրենսդրությունը և դրանց առնչվող մի շարք օրենքներ և նորմատիվ ակտեր:
ԾՐԱԳՐԵՐ
- 
    Սկիզբ՝ 2-Օգոստոսի-2020 Ավարտ՝ 30-Հունիսի-2021Ուսումնասիրությունը գնահատել է Հայաստանում պարենի անվտանգության համակարգը ճգնաժամերի ընթացքում, հատկապես COVID-19 համաճարակի ամիսներին, ինչպես նաև ստեղծել գիտելիքների բազա Հայաստանում ապագայում պարենի անվտանգության նոր քաղաքականության մշակմանը աջակցելու համար:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- 
    15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
- 
    24-11-2021Ցուցահանդեսը «Երևան» էքսպո կենտրոնում բաց կլինի նոյեմբերի 24-27-ը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ԵԱՏՄ երկրների և Իրանի արտադրական և առևտրային հնարավորություններին, ինչպես նաև ձևավորել B2B համագործակցության կապեր:
- 
    17-02-2023ՀԳՀՄ և ՀՌԶԿ հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում համատեղ ջանքերն ուղղված կլինեն ձեռնարկատիրական միջավայրի բարելավմանը և զարգացմանը, առկա խոչընդոտների բացահայտմանն ու հաղթահարմանը, ՓՄՁ ոլորտում արտահանման խթանմանը և այլն:
.jpg?token=40cb5de3dfb2df493c6a3a36ca0ac7cb) 
            .jpg?token=a61b018e71cd2cb8e98d77af6a404788) 
            .jpg?token=c0b79185d650f9d6f7002e5aee5d4970) 
            .jpg?token=b6db59e4d67a2a84469f4ce367a2d599) 
            .jpg?token=8025eb434b4e59062e545fc9a6bfd0f4) 
            .jpg?token=acaabad6b1f977b7dcd4b6176cdab967) 
            .jpg?token=59f839d77c50d5c0a6581b32670c60f2)